Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 16-06-2025

Եթե Իրանը պարտվի, մեր վերջը կգա. հարցում

Իսրայել-Իրան հակամարտությունն էլ ավելի է թեժանում. կողմերը չորրորդ օրն է՝ փաստացի պատերազմի մեջ են՝ շարունակելով փոխադարձ հարվածները, սպառնում են ողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ:

Արդեն չորրորդ օրը շարունակվող բախումների պատճառով Իրանը չեղարկել է ԱՄՆ-ի հետ նախօրեին Օմանում նախատեսված բանակցությունները: Տարածաշրջանում սրվող լարվածության ֆոնին Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ:

Անկարան հայտարարել է, թե Էրդողանն ու Պուտինը համաձայնել են, որ Իսրայել-Իրան հակամարտությունը պետք է ավարտվի՝ հնարավորություն բացելով դիվանագիտության համար։ Ավելի վաղ նաև Կրեմլի խոսնակն էր հայտարարել, թե Մոսկվան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և Իսրայելի միջև առճակատումը հարթելու համար։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` Իրան-Իսրայել պատերազմը ի՞նչ սպառնալիքներ ունի Հայաստանի համար»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Իրանը հարևան երկիր է և այդ պատերազմը Հայաստանի համար անվտանգային հարց է պարունակում։

«Դե քանի որ հարևաններ ենք, ստեղծում է, ինքնաթիռ ա թռնում, ասում եմ` հո մեր գլխի վերևով չի թռնում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ անվտանգային սպառնալիք կա։ «Ամեն տեսակ սպառնալիք կա, և՛ «Զանգեզուրի միջանցքը», և՛ անվտանգությունը, շատ մեծ վտանգներ կան»,- նշեց նա։

«Եթե Պարսկաստանը պարտվի, մեր վերջը եկել է»,-պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել