Իսրայել-Իրան պատերազմը տարածաշրջանային հակամարտության վերածվելու մեծ ներուժ ունի. փորձագետ
copy image url

Իսրայել-Իրան պատերազմը տարածաշրջանային հակամարտության վերածվելու մեծ ներուժ ունի. փորձագետ

Ներքին Միտք 2 օր առաջ - 16:27 15-06-2025
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Իսրայել-Իրան պատերազմը շարունակվում է՝ պարունակելով տարածաշրջանային հակամարտության վերածվելու մեծ ներուժ

Գնահատելով արդեն երրորդ օրը շարունակվող Իսրայել-Իրան լայնամասշտաբ բախման արդյունքները, ընթացիկ գործողությունների տրամաբանությունը՝ առնվազն կարճաժամկետ հեռանկարի(օրեր, գուցե շաբաթներ) համար կարելի է կանխատեսել՝ ականատես ենք ԴԵՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՂ ՀՅՈՒԾԻՉ ՊԱՏԵՐԱԶՄԻ։

Ըստ այդմ.

Իսրայելը շարունակում է նպատակային գործողությունները ոչ միայն նախանշված՝ միջուկային, հրթիռային և այլ ռազմական օբյեկտների, մարդկային ռեսուրսների, այլև՝ Իրանի համար կենսական նշանակության տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների դեմ։ Հրեական պետությունն ունի անհրաժեշտ ռեսուրսներ, տիրապետում է բազմաթիվ կարևոր թիրախների, ստանում է դաշնակիցների բազմաշերտ աջակցությունը, ձգտում է հասնել պլան-մաքսիմումին՝ Իրանում վարչակարգի փոփոխությանը։

Իրանը, չնայած լրջագույն ռազմավարական, մարդկային, ենթակառուցվածքային կորուստներին՝ դեռևս տիրապետում է բավարար ծավալի ռեսուրսների (հեռահար հրթիռներ, հարստացված ուրան, պրոքսի աջակցություն), այս հակամարտության առանձնահատկություններին համապատասխան Իսրայելին պատասխանելու, բայց ոչ համարժեք վնաս հասցնելու համար։

Երկու երկրների ներսում էլ առայժմ իրավիճակը կառավարելի է, թեպետ արդեն իսկ նկատվում են որոշ հասարակական՝ նաև արտաքին ուղղորդմամբ ըմբոստության միտումներ։

Միջազգային հանրության ջանքերն առայժմ բավարար և անհրաժեշտ չափով նպատակային չեն՝ այս հակամարտության հետագա ծավալումը կանխելու առումով

Հայաստանի համար արդեն իսկ նկատվող և կանխատեսելի ապագայում հնարավոր հետևանքները.

Հնարավոր են որոշակի խափանումներ Իրանի հետ տնտեսական կապերի իրացման, Իրանի տարածքով բեռնափոխադրումների ոլորտներում։

Հնարավոր են խնդիրներ Իրանից Հայաստան գազամատակարարման հետ կապված։

Առաջիկա օրերին գուցե նկատվի ցամաքային ճանապարհով իրանահայերի, նաև իրանցիների փոքր հոսքեր դեպի Հայաստան։

Արդեն իսկ նկատվում է Ադրբեջանի կողմից իրավիճակային քարոզչական հարձակումներ Հայաստանի դեմ։

Վերոնշյալի համատեքստում, քանի դեռ ակտիվ է Հայաստանի հարևանությամբ շարունակվող հակամարտությունը, Երևանի կարևորագույն օրակարգային խնդիրը պետք է լինի դրա հնարավոր ազդեցությունները հաշվարկելու, հնարավոր մարտահրավերները կանխելու քաղաքականությունը, քանի որ այս պահին կանխատեսելի ամենալուրջ անվտանգային վտանգները պայմանավորված են Իրանի դեմ և շուրջ տեղի ունեցող գործընթացներով»։

Ամենից շատ դիտված

16:05 Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը. Փաշինյան
08:30 «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. Փաստ
18:45 Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին
20:48 Էֆենդի Փաշինյանը փորձում է ձերբակալել համայն հայության իրական պաշտպան Սամվել Կարապետյանին. Մարգարիտա Սիմոնյան
22:13 Հյուսիսից ստացած դասական «մետոդիչկայով» որոշել է հայաստանյան ներքին օրակարգերին խառնվել, թե բա՝ «մենք մեր ձևով ենք միջամտելու»
18:02 Քիչ առաջ Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին
12:50 Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանի կինը 2024-ին արտադրված BMW է գնել 
21:55 Ծանոթացեք, դուք ձեր «վռչոյին» լավ չէիք ճանաչում. իրականը շատ ավելի վատն է. Ռուբեն Մխիթարյան
20:09 Սամվել Կարապետյանի տան բակից քարշակով դուրս են բերվում կայանված մեքենաները
22:25 Սևանում որ լկտիաբար քեֆեր էիք անում, ո՞ւմ փողերով ա կառուցվել. մենք էի՞նք չակերտավոր բարերարը. Կարեն Կարապետյան