Սա բոնուս է՝ ցույց տալու Էրդողանին, թե ինչպես է Փաշինյանը կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները
Իրականում սա նաև նախապատրաստություն է հունիսի 20-ին Փաշինյանի՝ Անկարա մեկնելու: Այսօր Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ հավաքված լրագրողների հետ զրույցում նշեց Գեղամ Մանուկյանը:
«Շատ ավելի զորավոր՝ թշնամական այս հայտարարություններով եկեղեցու և նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է Էրդողանի մոտ գնալուց բոնուս տանել, թե ինչ ջանասիրությամբ է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջը կատարում և հայ ազգային ինքության դեմ այդպիսի հարձակում գործում»,- նշեց նա: