Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է լուրը, թե Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը
copy image url

Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է լուրը, թե Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը

Ներքին 2 օր առաջ - 22:37 10-06-2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկին։

«Hraparak.am կայքում ս.թ. հունիսի 10-ին հրապարակված «Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու եւս 180 ք/կմ» խորագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջապես սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակներում»,- հայտնել են փոխվարչապետի գրասենյակից։