Քանյե Ուեսթը Հաղթանակի օրը թողարկել է «Heil Hitler» երգը՝ սուր քննադատության արժանանալով. The Mirror
copy image url

Քանյե Ուեսթը Հաղթանակի օրը թողարկել է «Heil Hitler» երգը՝ սուր քննադատության արժանանալով. The Mirror

Ավելին 1 ամիս առաջ - 09:37 09-05-2025
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Հաղթանակի օրվա կապակցությամբ թողարկել է սկանդալային վերնագրով իր նոր երգը՝ «Heil Hitler»։ Երգը և դրա տեսահոլովակը անմիջապես մեծ աղմուկ են բարձրացրել սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։

Տեսահոլովակում պատկերված է սևամորթ տղամարդկանց ամբոխ, ովքեր միասին երգում են նացիստական հայտնի ողջույնը՝ «Heil Hitler» արտահայտությունը։ Հոլովակը թողարկվել էր նացիզմի դեմ հաղթանակի խորհրդանիշ համարվող մայիսի 8-ին` շատերի կողմից դիտարկվելով որպես բացահայտ սադրանք և վիրավորանք պատմական հիշողության նկատմամբ։

Քանյե Ուեսթը դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Սակայն երգը արդեն իսկ սուր քննադատությունների է արժանացել իրավապաշտպան խմբերի, հրեական համայնքների և պատմաբանների կողմից, ովքեր այն որակել են որպես քարոզչություն, խեղաթյուրված հումոր և էթիկական սահմանների կոպիտ խախտում։