Fastex-ի պլատինե հովանավորությամբ Դուբայում կայացել է Token 2049 խոշորագույն կրիպտո միջոցառումը (տեսանյութ, լուսանկարներ)
copy image url

Fastex-ի պլատինե հովանավորությամբ Դուբայում կայացել է Token 2049 խոշորագույն կրիպտո միջոցառումը (տեսանյութ, լուսանկարներ)

Ներքին 3 շաբաթ առաջ - 11:25 08-05-2025
Fastex-ը ս.թ. ապրիլի 30-ից մայիսի 1-ը մասնակցել է Դուբայում կայացած Token 2049-ին՝ ստանձնելով միջոցառման պլատինե հովանավորի դերը։ Fastex-ը ներկայացրել է Web3-ում գործարկված իր ժամանակակից լուծումները, ոլորտում մրցունակ և արդեն հայտնի պրոդուկտները, YoWallet կրիպտո-պահառուական դրամապանակը և Fastex-ի նախընտրելի Bahamut բլոկչեյնը՝ PoSA նորարական ալգորիթմով։

Token 2049-ը միավորում է կրիպտո ոլորտի մասնագետների, առաջատար ընկերությունների և ներդրողների՝ ներկայացնելով Web3 վերջին նորարարությունները, պրոդուկտներն ու կարևոր իրադարձությունները: Այս տարի միջոցառմանը ելույթներով հանդես են եկել համաշխարհային այնպիսի առաջատար դեմքեր, ինչպիսիք են «Թրամփ» կազմակերպության փոխտնօրեն, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին` Էրիկ Թրամփը, Binance-ի հիմնադիր CZ-ն և TRON-ի հիմնադիր Ջասթին Սանը։

Միջոցառմանը նախորդող օրը «Դուբայ» մոլում գտնվող ftNFT ֆիջիթալ սփեյսում Fastex-ը նախաձեռնել էր «Օրենսդրական կարգավորումները կրիպտոյում» թեմայով հանդիպում, որի ընթացքում առաջատար միջազգային կազմակերպությունների իրավաբանական բաժինների ներկայացուցիչներ և օրենսդրական կարգավորումներով զբաղվող մասնագետներ ունեցել են քննարկումներ, անդրադարձել կրիպտոակտիվների ոլորտում առկա մարտահրավերներին և առաջիկա զարգացումներին։

Token 2049-ի ընթացքում IO.NET գլխավոր բեմից Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը ելույթ է ունեցել «Ապակենտրոնացված ֆինանսներ․ թույլատրելին և անթույլատրելին» թեմայով՝ կիսվելով իրավական կարգավորումներում առկա մարտահրավերներով և սահմանափակումներով: Token 2049-ի շրջանակում պրն. Խաչատրյանը NEAR Protocol, Tezos և տվյալների վերլուծությամբ զբաղվող Nansen հարթակի ներկայացուցիչների հետ, քննարկել է նորարությունների և առկա օրենսդրական կարգավորումներ ինտեգրելու հնարավորությունները։

Fastex-ն անցկացրել է նաև Future Confidence համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են Fastex-ի վերջին նորությունները` YoHealth առողջ ապրելակերպը խթանող հավելվածը, YoPhone-ը, YoSIM-ը և YoBlog-ը։ Հանդիպմանը ներկայացվել է Bahamut Grants ծրագիրը և դրա աջակցությամբ վերջերս ստեղծված DeFi հարթակը՝ PercentMe-ն։

Token 2049-ի շրջանակում Fastex-ի տաղավար է այցելել YoHealth բրենդի դեսպան, «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պատրիս Էվրան։

Fastex-ի աջակցությամբ Cointelegraph-ի հետ համատեղ իրականցվել է նաև LONGITUDE միջոցառումը, որը համախմբել էր Layer 1 (1-ին մակարդակ) բլոկչեյն և կրիպտո հարթակներից շուրջ 350 այցելուի։

Fastex-ի հաջորդ կանգառը Հյուսիսային Ամաերիկան է, որտեղ էկոհամակարգը մասնակցելու է Տորոնտոյում կայանալիք Consensus 2025-ին և Bitcoin 2025-ին, որը տեղի կունենա Լաս Վեգասում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:17 Նիգերիայում ավտոբուսի` կամրջից գետն ընկնելու հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
19:00 Գողություն և ինքնասպանություն. նոր բացահայտումներ` Նոր Նորքի նախկին թաղապետի վերաբերյալ
19:13 Եթե կինը ապտակում է ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում. Պեսկովը՝ Մակրոնի մասին
21:30 Ըստ էության. ԶՊՄԿ ղեկավարն ապօրինի հեռացրել է աշխատանքից և պահանջում է 5 մլրդ դրամ փոխհատուցում
17:08 Եթե տեսանյութեր են փնտրում, թող փնտրեն իրենց ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ․ Մուրազիի արձագանքը
15:11 Աննա Հակոբյանի նոր սկանդալային գրառումը. իրավունքի խախտում, զրպարտություն և պետության հիմքերի թուլացում
15:22 Ես ինձ չեմ ների, եթե իմ թոռները Շուշիին տուրիստի աչքերով նայեն. Կարապետ Պողոսյան
21:18 Մեր սրբավայրերն այս վիճակում են, որովհետև չախոյանանմաններն են զավթել իշխանությունը․ Վահագն Մխոյան
09:49 50-ամյա վարչապետը չմեծացավ, բայց Հունիսի 1-ին հրաշքներ լինում են
18:52 Ա՛յ մարդ, գնացեք ձեր ինտիմ կյանքով զբաղվեք, ինչ եք ընկել քահանաների հետևից. Դավիթ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի