Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ

Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 11:20 07-05-2025
Ակբա Բիզնես ակումբի նախաձեռնած ինտերակտիվ ձևաչափով հանդիպմանը գործարարներն ուսումնասիրել են հաղթող բանակցություններ վարելու հմտություններն ու ամուր բիզնես կապեր ստեղծելու մշակույթը։

Այս անգամ Ակբա Բիզնես ակումբի հյուրը եղել է ScaleUp ընկերության համահիմնադիր, գործադիր տնօրեն Բուզանդ Մկրտչյանը, ով իր տարիների փորձի հիման վրա մասնակիցներին ներկայացրել է ճիշտ և հաղթող բանակցություններ վարելու մեթոդաբանությունը, հաղորդակցման հմտությունների կիրառման եղանակները, բանակցություններին նախապատրաստման փուլերը:

«Արդեն երկու տարի է, ինչ Ակբա Բիզնես ակումբը միավորում է 150-ից ավելի գործարարի։ Նմանատիպ միջոցառումների արդյունքում գործարարները ծանոթանում են միմյանց հետ և ստեղծվում են նոր գործարար կապեր։ Սա Ակբա Բիզնես ակումբի գործունեության ամենակարևոր մասերից է»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Նորիկ Նազարյանը։

«Բանակցությունների մեջ ամենակարևորն այն է, թե դրանց ինչպես ես պատրաստվում և ինչպես վարում՝ իմանալով դիմացինի թույլ և ուժեղ կողմերը։ Բիզնես ակումբների գոյությունը շատ անհրաժեշտ է. ուրախ եմ, որ Ակբա բանկը իրականացրել է այս նախաձեռնությունը։ Ակբան Հայաստանում առաջին բանկն է, որն ունի իր բիզնես ակումբը, ինչը հավելյալ վստահություն է ստեղծում բանկի նկատմամբ»,- նշել է ScaleUp ընկերության համահիմնադիր, գործադիր տնօրեն Բուզանդ Մկրտչյանը։



Հայաստանի բանկային համակարգում Ակբան միակն է, որը բիզնես ակումբի հիմնադրմամբ ստեղծեց նոր մշակույթ՝ գործարարներին միավորելու և գործընկերային հարաբերությունները զարգացնելու նպատակով։
Գործարարներն Ակբա Բիզնես ակումբին կարող են միանալ sme.acba.am կայքի միջոցով, որտեղ կծանոթանան նաև առաջիկա միջոցառումներին և գործընկերների հատուկ առաջարկներին։

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝

• մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
• դառնալ Ակբա Բիզնես ակումբի անդամ,
• օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
• առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին

Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։

Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։







Ամենից շատ դիտված

12:34 Միացված վարսահարդարիչը խլել է 20-օրական երեխայի կյանքը․ RBK
11:48 Սեռական ծառայությո՞ւն․ Աննա Հակոբյանը Բորիս Մուրազիի մասին սկանդալային հայտարարություն է արել
20:17 Նիգերիայում ավտոբուսի` կամրջից գետն ընկնելու հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
19:00 Գողություն և ինքնասպանություն. նոր բացահայտումներ` Նոր Նորքի նախկին թաղապետի վերաբերյալ
19:13 Եթե կինը ապտակում է ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում. Պեսկովը՝ Մակրոնի մասին
11:23 Նիկոլ Փաշինյանը հոգեվարքի մեջ զառանցում է, ես ի՞նչ մեկնաբանեմ. Աջապահյան
12:16 7-ամյա տղային 5 տարի փակել էին բնակարանում աղբի և տեսախցիկների ներքո․ Lenta
21:30 Ըստ էության. ԶՊՄԿ ղեկավարն ապօրինի հեռացրել է աշխատանքից և պահանջում է 5 մլրդ դրամ փոխհատուցում
17:08 Եթե տեսանյութեր են փնտրում, թող փնտրեն իրենց ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ․ Մուրազիի արձագանքը
12:42 Ռուս կինը արաբ ամուսնուն երշիկ է տվել, ինչի պատճառով ծեծ է կերել ու դուրս շպրտվել տնից․ Lenta