ՆԳՆ-ն` Հայաստանում երեխաների առևանգումների մասին
copy image url

ՆԳՆ-ն` Հայաստանում երեխաների առևանգումների մասին

Ներքին 1 օր առաջ - 16:11 20-05-2025
Այս պահին Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան: Այս մասին 1Lurer.am-ի հետ զրույցում հայտնել են ՆԳՆ-ից՝ անդրադառնալով տարածվող տեղեկություններին:

«Ոստիկանությունը գնում է երեխաների առևանգման վերաբերյալ ցանկացած ահազանգի հետևից, ուսումնասիրում յուրաքանչյուր տեղեկության իսկությունը:

Այս պահին Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան»,- ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

ՆԳՆ-ն հորդորում է ավելորդ խուճապ չտարածել և չհրապարակել չճշտված տեղեկություններ:

Ձեզ գուցե հետաքրքրի