Փո՛ղ տուր, մի՛ ծառայիր․ հայրենիքն ու Փաշինյանը փոխում են կանոնները

2018-ի այս օրերին իշխանափոխությանը հաջորդած շրջանն էր, երբ հասարակությունը էյֆորիայի մեջ էր և սպասում էր դրական փոփոխություններ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ բանակում: Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, այդ գարնանը զորակոչվեց բանակ: Տարբեր արտոնյալների որդիներին բանակ տանելու Դավիթ Տոնոյանի խոստումը հենց զորակոչի կենտրոնակայանում էր հնչեցվել, Աշոտ Փաշինյանին զորամաս ճանապարհելու օրը:

Իսկ արդեն նախորդ տարի, ներկայիս պաշտպանության նախարարը բողոքում է էլիտայի կողմից որդիներին բանակից ազատելու պրոցեսից, առաջարկում դատապարտել այդ արարքը, պայքարել դրա դեմ:

Այսինքն բանակից խուսափելու պրոցեսն արտոնյալների շրջանում շարունակվում է, ուղղակի հիմա փողը գնում է ոչ միայն կոռումպացված չինովնիների գրպանը, այլև արտերկիր, այն պետություններ, որոնց անձնագրերը գնում են հարուստ մարդիկ իրենց զավակների համար:

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը տվյալ վիճակագրության բարելավման համար գտել է լուծում: Նա ներկայացրել է օրենսդրական փաթեթ, որով ծրագրվում է էական փոփոխություններ կատարել զորակոչի պրոցեսում:

Լուծումը այսպիսին է։ Եթե չենք կարողանում կանխել էլիտայի զավակների արտահոսքը արտերկիր, կարելի է գոնե փող աշխատել: Հա՛մ մարդիկ կմնան երկրում, հա՛մ ծառայության նման մի բան կանցնեն, հա՛մ էլ բյուջե փող կմտնի:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:20 Նման պիղծ մարդ չեմ տեսել. 2-ամյա Տիգրանի հայրը պնդում է՝ իրենից գումար չեն պահանջել
23:11 Ծիծաղելի է, երբ անբարոյականը խոսում է բարոյականությունից, տգետը` կիրթ լինելուց, փնթին` մաքրությունից, անհայրենիքը` հայրենիքից
22:39 Մարդը աղբից ուտում է, բլոգերը` նկարում. օգտատերերը վրդովված են
21:18 Մահվան ելքով ավտովթար` Շիրակի մարզում. մեկը տեղում մահացել է
14:38 Շուտով հեռախոսով կխոսեմ նաև Պուտինի հետ, ու ամեն ինչ կավարտվի. ինչպես Կարեն Կարապետյանը (չ)առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում
12:35 Հայ ժողովուրդը ձեզ չի ներելու, մարդասպաններ․ Արման Բաբաջանյանի ակցիան
22:01 Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը
13:30 Քաղաքի գլխին՝ «մազից» կախված վտանգը․ ալավերդցիները սարսափի մեջ են
14:20 Ջրից ինչ ասես չեն հանել, երեխայից հետք չկա․ հատուկ վարժեցրած շներն ու կինոլոգները երեխային որոնում են անտառում
20:20 Սառացրեք, փողերս տարան․ զեղծարարություն՝ «IDBank»-ի պատճառով