Հովիկ Աղազարյանն այն մարդը չէ, որ լինի վարչապետի թեկնածուն․ իր շրջապատում էլ հարմար մարդ չկա․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով 1 ամիս առաջ - 18:00 10-05-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Հովիկ Աղազարյանը երեկ հայտարարեց վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին:

«Լիազորված եմ հայտարարել, որ նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ)»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՄԱՍԿ նախագահ Հովիկ Աղազարյանը։

«Վարչապետի մեր թեկնածուի անունը կհայտարարենք սույն թվականի մայիսի 20-ին»,- հայտնել էր նա։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներից փորձեց հետաքրքրվել, թե ըստ իրենց, ո՞վ է Աղազարյանի վարչապետի թեկնածուն։

Քաղաքացիներից շատերը նշեցին, որ չեն ճանաչում Հովիկ Աղազարյանին։

«Աղազարյանից նորմալ թեկնածու չեմ սպասում։ Գոհ եմ այսօրվա վարչապետից»,- ասաց մի կին։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ վարչապետի իր թեկնածուն Արարատ Միրզոյանն է։

«Հովիկ Աղազարյանն այն մարդը չէ, որ ինքը լինի վարչապետի թեկնածու։ Իր շրջապատում նենց մեկը չկա, որ կարող է լինել վարչապետի թեկնածու»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:56 Ալավերդիում այսօր հրաժեշտ են տալիս ինքնասպան եղած զինծառայողին
11:25 Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց. ով է Վայքում վրաերթից մահացած 8-ամյա տղան
19:06 Եթե տերտերները ըդքան անմեղ ու սուրբ են, ընչի՞ չեն հակադարձե. գյումրեցի վաճառական
22:00 4 անշարժ գույք, 4.3 մլն ավանդ, 4․6 մլն կանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Սրբուհի Գալյանի ունեցվածքը
15:10 Երբ տրանսպորտը 100 դրամ էր, բոլորն էլ վճարում էին․ տուգանելը ճիշտ չէ․ հարցում
17:02 Աբովյանում մայրը զուգարանում ծննդաբերելուց հետո փորձել է սպանել նորածնին․ armlur.am
10:57 Արդշինբանկ, էս ուրիշի վարկերը ինձ մի ուղարկեք․ ազգայնականացնելու են ձեզ, վերջը
16:20 Դեղերը պակասում են, գները՝ աճում. դեղատներում վիտամին C և թորած ջուր չկա
18:17 Չնայած Ադրբեջանը ՌԴ-ի օգնությամբ Արցախը գրավեց, Ալիևը գիտի՝ Պուտինը կարող է թիկունքից հարվածել
23:47 Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին զրկել է քաղաքացիությունից