Ուղիղ եթեր
Վենեսուելայի նախագահն այցելել է Սանկտ Պետերբուրգ
copy image url

Վենեսուելայի նախագահն այցելել է Սանկտ Պետերբուրգ

Արտաքին 1 ամիս առաջ - 16:08 10-05-2025
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այցելել է Սանկտ Պետերբուրգ։ Հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Նրան դիմավորել է նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։ Հանդիպումը նվիրված է Սանկտ Պետերբուրգի և Վենեսուելայի միջև երկխոսության շարունակմանը և համագործակցության ամրապնդմանը, հայտնել է Սանկտ Պետերբուրգի վարչակազմի տեղեկատվության բաժինը։

Բեգլովը երախտագիտություն է հայտնել հարավամերիկյան երկրի ղեկավարին՝ նշելով. «Մեզ համար պատիվ է ողջունել մեր երկրի մեծ ընկերոջը հերոս քաղաքում՝ Լենինգրադում»։ Նա նաև ընդգծել է, որ քաղաքը գնահատում է Վենեսուելայի ժողովրդի հերոսական պայքարը հանուն անկախության։

Ի պատիվ դրա՝ Սանկտ Պետերբուրգում կանգնեցվել է Վենեսուելայի ազգային հերոս Ֆրանսիսկո դե Միրանդայի հուշարձանը՝ քաղաքի 300-ամյակի այգում։ Նահանգապետն ավելացրել է, որ հյուսիսային մայրաքաղաքի և Վենեսուելայի միջև կան «փոխշահավետ համագործակցության մեծ հեռանկարներ» տնտեսական և հումանիտար ոլորտներում։

Սմոլնիում կկայանա նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի և Նիկոլաս Մադուրոյի աշխատանքային հանդիպումը։ Նախատեսվում են նաև մշակութային միջոցառումներ՝ ուղղված հումանիտար կապերի ամրապնդմանը։