Խրամատներ` Երևանի փողոցներում. ինչ փորձությունների են ենթարկվում վարորդները

Ներքին Տեսանյութ 3 օր առաջ - 19:54 01-05-2025
Վերջին տարիներին հանրային դժգոհությունները կապված են ճանապարհների վիճակի հետ։ Փողոցներում առկա բազմաթիվ փոսերը ոչ միայն խոչընդոտում են երթևեկությանը, այլև վտանգ են հանդիսանում քաղաքացիների անվտանգության համար։ Վարորդների շրջանում հիմնական դժգոհությունները կապված են փողոցների անմխիթար վիճակի հետ։

Քաղաքացիները ստիպված են հաղթահարել վտանգավոր հատվածներ՝ ռիսկի ենթարկելով իրենց անվտանգությունը։ Փոսերը լրջորեն խաթարում են երթևեկության բնական հոսքը։ Վարորդները ստիպված են կտրուկ արգելակել, շրջանցել, երբեմն՝ դուրս գալ երթևեկելի գոտուց՝ խուսափելով վնասներից։

Oragir.News-ը այսօր շրջել է մայրաքաղաքի Էրեբունի, Գուրգեն Մահարի, Նոր Արեշ, Խորենացի, Նար-Դոս փողոցներով, արձանագրել ճանապարհներին առկա փոսերը։




Ամենից շատ դիտված