Ինչպես արդենհայտնել ենք, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ երթ է իրականացնում։
Oragir.News-ի թղթակիցը զրուցել է երթի մասնակիցների հետ։
«Հայաստանում աշխատակիցների իրավունքները պաշտպանված են մասամբ, և արհմիությունների կողմից մեծ աշխատանք է տարվում՝ աշխատողների իրավունքները լիարժեք պահպանելու համար»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց երթի մասնակիցներից մեկը։
Երթի մասնակիցներից շատերը նշեցին, որ իրենք մշտապես մասնակցում են մայիսմեկյան երթերին, որպեսզի ցույց տան, որ աշխատողները պետք է մասնակցեն իրենց իրավունքների պաշտպանության համար։
Մանրամասները՝ տեսանյութում։