Արտակարգ դեպք՝ Երևանում. Opel-ի վարորդի ինքնազգացողության վատացել է, դուրս է եկել հանդիպակաց և բախվել Arcfox-ին. shamshyan.com
copy image url

Արտակարգ դեպք՝ Երևանում. Opel-ի վարորդի ինքնազգացողության վատացել է, դուրս է եկել հանդիպակաց և բախվել Arcfox-ին. shamshyan.com

Ներքին 2 օր առաջ - 22:49 30-04-2025
Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի վարորդը և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված