Աշխատատեղ բացելու փոխարեն կրճատում են. Ալավերդու անասնաբույժ

Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 22:16 29-04-2025
«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Ալավերդու մասնաճյուղի անասնաբույժները, որ պետական ծրագրով իրականացնում են պատվաստումներ, վերցնում են կենդանիների արյան նմուշներ լաբորատոր հետազոտման համար, միաժամանակ աշխատում են նաև որպես համայնքային անասնաբույժներ:

Մնացական Կիրակոսյանը Ալավերդի խոշորացված համայնքի մի քանի բնակավայրի անասնաբույժն է:

Ասում է՝ նախորդ տարի Ալավերդիում փակվել է անասնաբուժական լաբորատորիան, ինչի արդյունքում իրենց աշխատանքը չափազանց դժվարացել է:

«Օրինակ՝ բրուցելոզի նմուշառության դեպքում այն պրակտիկապես անհնար է ժամանակին Վանաձորի լաբորատորիա հասցնելը՝ գյուղերի հեռավորության ու ճիշտ ջերմային պայմանների պահպանման պատճառով: Այնպես որ միայն մարզկենտրոնում լաբորատորիա պահելով անասնաբուժական ծառայությունը տուժում է, ինչի արդյունքում էլ տուժում են նաև անասնապահները»,- նշում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:22 Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ Մարմարիկում չեն դադարում փնտրել 2-ամյա Տիգրանին
13:32 Եթե կիրակի ընտրություն լիներ, ո՞ր ուժին կքվեարկեին քաղաքացիները․ ՔՊ-ի քվեարկողների թիվը պակասել է
14:41 2 տարեկան Տիգրանին որոնում են նաև ԱԹՍ-ներ կիրառելով
18:54 Երևանում երբեք չեմ տեսել նման խայտառակություն. սա բացարձակ ապացույց է տգետ գործելաոճի. Յուզբաշյան
20:35 Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի և Ադրբեջանի վրա
15:50 Էջմիածնի սրտում ձուկ եմ բռնում, պարոն Փաշինյան, արի՝ տամ, տար ու կեր․ քաղաքացին՝ վարչապետին
18:22 Դեբեդի վարարման վտանգը դեռ կա․ ջրհեղեղից 1 տարի անց էլ տուն վերադառնալն անհնարին է
17:45 Մարզային հիվանդանոցները վերցնում են, որ ՔՊ-ին ձայներ բերեն․ ԱՆ որոշման հետքերով 
14:20 ԿԳՄՍՆ-ում չգիտեն, որ ԲՊՀ-ում դեկանի ԺՊ-ն ուսանողներին ստիպում է «սեղան գցել»
21:14 Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել