Նա պարզապես պետք է լռեր․ Թրամփը՝ Սպիտակ տանը Զելենսկու հետ ունեցած վիճաբանության մասին
copy image url

Նա պարզապես պետք է լռեր․ Թրամփը՝ Սպիտակ տանը Զելենսկու հետ ունեցած վիճաբանության մասին

Արտաքին 2 օր առաջ - 19:36 29-04-2025
Զելենսկին պարզապես պետք է լռեր։

Այս մասին The Atlantic-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Օվալաձև աշխատասենյակում Զելենսկու հետ ունեցած վիճաբանության մասին։

«Նա պարզապես պետք է լռեր, գիտե՞ք։ Նա իր ուզածին հասավ։ Բայց փոխանակ ասելու «լավ», երբ հայտարարություն արեցի, ասացի. «Դե ինչ, մենք աշխատում ենք այս խնդիրը լուծելու ուղղությամբ։ Փորձում ենք օգնել»։ Նա ասաց. «Ո՛չ, ո՛չ, մեզ էլ է անվտանգություն պետք»։ Ես ասացի. «Անվտանգությո՞ւն»։ Դուք դա տեսաք այստեղ, երբ նա նստած էր այդ աթոռին, երբ պարզապես չէր կարողանում դա հասկանալ»,- նշել է Թրամփը։

Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին՝ նա նշել է, որ ԱՄՆ-ն կարող էր Ուկրաինայի կողմը գրավել։

«Պարտադիր չէ Զելենսկու կողմից, սակայն Ուկրաինայի կողմից, այո»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Ձեզ գուցե հետաքրքրի