Ներքին 1 տարի առաջ - 11:44 01-05-2025

Այո՛, Նիկոլ Փաշինյանն է սադրել պատերազմը. Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրել է.

«Այո՛, Նիկոլ Փաշինյանն է սադրել պատերազմը։

Վերջին օրերին իշխանական քարոզչամեքենան նշանառության տակ է առել երկրորդ նախագահի՝ «մենք ենք հրահրել պատերազմը» եզրույթը եւ յուրովի տալիս է ամենատարբեր գնահատականներն ու մեկնաբանությունները… Այո՛, տարբեր առիթներով բազմիցս եմ ասել՝ գործող վարչապետ կոչվածն է սադրել պատերազմը։

Երբ 19-ի օգոստոսին բազմահազար արցախցիների ներկայությամբ Ստեփանակերտի հրապարակում ժողովրդի էմոցիան գողանալու իր սովորության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է եւ՝ վերջ», այդ պահին երեւի նա ի վիճակի չէր հասկանալու, որ իր այդ հայտարարությամբ թշնամու առաջ կանաչ լույս է վառում պատերազմ հրահրելու համար, ինչը եւ, շատ չանցած, տեղի ունեցավ։ Մեր դիվանագիտությունն իր գոյության ողջ ընթացքում որեւէ մակարդակում տգիտության նման աստիճանի արտահայտություն երբեք իրեն թույլ չի տվել։ Եւ բնական էր, որ ընդամենը մի քանի օրերի ընթացքում բոլոր հասանելի միջազգային ամբիոնները թշնամին հեղեղեց Հայաստանի առաջին դեմքի արտաբերած Ադրբեջանի նկատմամբ բացահայտ հողային պահանջ ներկայացնելու մասին հայտարարություններով, ինչը լեգիտիմ հիմք էր ստեղծում թշնամու կողմից պատերազմ նախաձեռնելու համար։

Ադրբեջանական դիվանագիտությունը, միջազգային նորմերը վկայակոչելով, փաստարկված հիմնավորում էր, որ Հայաստանի պայքարը ոչ թե Արցախի ինքնորոշումը պաշտպանելու համար է, ինչը տարիներ շարունակ Մինսկի խմբի միջնորդությամբ պնդում է, այլ Հայաստանն ուղղակի Ադրբեջանի նկատմամբ ունի հողային պահանջ՝ վկայակոչելով Հայաստանի առաջին դեմքի կողմից հրապարակային հայտարարությունը։ Իսկ միջազգային օրենսդրությամբ չկա որեւէ նորմ, որը արգելի ինքնիշխան պետությանը ցանկացած ձեւով տեր կանգնելու իր տարածքային ամբողջականությանը։

Իր հերթին ԱԺ նախագահ կոչվածն էլ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բացահայտ արդարացրեց թշնամու կողմից պատերազմի հրահրումն ու Արցախի էթնոզտումը՝ պայմանավորելով այն ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերով, ինչը նույնպես դիվանագիտական տգիտության ու անտեղյակության հետեւանք է։ Այդ բանաձեւերը չեն իրականացվել ոչ թե Հայաստանի, այլ ադրբեջանական կողմի պատճառով, ինչի մասին Մինսկի խմբի զեկույցը ՄԱԿ ԱԽ ժամանակին ընդունել է ի գիտություն։

Մեր այսօրվա սրընթաց գահավիժող իրականության գլխավոր պատճառն այն է, որ մեր պետությունը ներկայացնող այս երկու բարձրաստիճան պաշտոնյաների իշխանատենչության, չտեսության ու տգիտության պատճառով հայ ժողովուրդը ապրում է թերեւս իր պատմության ամենաողբերգական էջերից մեկը։

Եւ այն կշարունակվի, քանի դեռ սրանք են ներկայացնում մեր պետությունը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից