Ներքին 2 տարի առաջ - 21:21 19-02-2024

Հրազդան քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ․ կան վիրավորներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` փետրվարի 17-ին խուլիգանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 4 և 5 շենքերի միջնամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել է «Հրազդան» բժշկական կենտրոնից, որ ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել 2 տղամարդու։

Ոստիկանները օպերատիվ տեղեկություներով պարզել են, որ նույն օրը ժամը 00։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 6-րդ շենքի մոտակայքում Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Զավեն Ն․-ն, 24-ամյա Ռոբերտ Կ․-ն, 21-ամյա Արման Մ․-ն, 22-ամյա Սիմոն Ա․-ն, 22-ամյա Կարեն Ս․-ն, 21-ամյա Ալբերտ Մ․-ն և 21-ամյա Ռաֆիկ Շ․-ն վիճաբանել են նույն մարզի բնակիչներ Արման Հ․-ի, Ժորա Հ․-ի, Արթուր Հ․-ի և Վայոց ձորի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Հ․-ի հետ, որի ընթացքում հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք, մոտ 15 րոպե տևողությամբ նշված անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ Արման և Ժորա Հ․-երին պատճառելով մարմնական վնասվածքներ, միմյանց նկատմամբ հնչեցրել են հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իսկ կռվի մասնակիցներից մեկը իր մոտ գտնվող ատրճանակից կրակոց է արձակել դեպի օդ։

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև որ այդ ընթացքում Արման և Ժորա Հ․-երը ոտքերով հարվածներ են հասցրել ու վնասել են Ռաֆիկ Շ․-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով` Արման, Ժորա, Արթուր Հ․-երը և Կարեն Հ․-ն ոստիկաների կողմից հայտնաբերվել են ու կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Ժամեր անց ոստիկանություն են ներկայացել 22-ամյա Կարեն Ս-ն, 21-ամյա Արման Մ․-ն, 23-ամյա Զավեն Ն․-ն, 21-ամյա Ռաֆիկ Շ․-ն, 22-ամյա Սիմոն Ս․-ն և 21-ամյա Ալբերտ Մ․-ն, որտեղ Զավեն Ն․-ն ներկայացրել է «Ekol Gediz» տիպի ատրճանակը: Գ․ Շամշյանի տեղեկություններով վերջիններս քննիչի որոշմամբ ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության Հրազդանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Արման Հ․-ն, Ժորա Հ․-ն, և Արթուր Հ․-ն հարազատ եղբայրներ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը