PRIF-ի անդրադարձը՝ Թուրքիայի ժխտողականության քաղաքականության և դրա հետևանքների մասին
copy image url

PRIF-ի անդրադարձը՝ Թուրքիայի ժխտողականության քաղաքականության և դրա հետևանքների մասին

Մամուլ Արտաքին 1 օր առաջ - 11:58 24-04-2025
Գերմանական խաղաղության հետազոտական ինստիտուտը անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականության շարունակականությանը՝ շեշտելով, որ այն շարունակում է խորապես ազդել պատմական հիշողության ձևավորման վրա։

Ինստիտուտը ընդգծում է, որ Թուրքիան տարիներ շարունակ օգտագործել է ժխտողականությունը և լռության մշակույթը՝ որպես պաշտոնական քաղաքականություն։ Այդ մոտեցումը նպատակ ունի խոչընդոտել անցյալի իրադարձությունների լիարժեք ճանաչումը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական դաշտում։

Հեղինակները նշում են, որ այս քաղաքականությունը ոչ միայն խեղում է պատմական փաստերի ընկալումը, այլև խոչընդոտում է վերքերը բուժելու, հաշտեցման և արդարության հասնելու հնարավորությանը։

Հոդվածում անդրադարձ կա նաև այն փաստին, որ թուրք հասարակության ներսում դեռ առկա են վախի տարրեր, որոնք խանգարում են ցեղասպանության թեմայով ազատ քննարկումներին։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի