Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 15:27 09-11-2021

Թուրքիայի նախագահի փոփոխությունը չի ազդի Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության վրա․ Ռուբեն Սաֆրաստյան

Տարածաշրջանային մակարդակով Թուրքիայի ազդեցության, Թուրքիայի՝ ՀՀ-ի հետ կապված հետագա պլանների, Էրդողանի արած աղմկահարույց հայտարարության՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ալիևի գաղտնի զրույցի, ՀՀ ներկայիս իրավիճակի վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (2014), պատմական գիտությունների դոկտոր (2009), պրոֆեսոր (2007),ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինսիտուտի տնօրեն (2006), ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

-Բազմաբևեռ աշխարհում տարածաշրջանային և գլոբալ մակարդակով Թուրքիայի վարած քաղքականության, ստրատեգիական քայլերի և հարևան պետությունների հետ վարած հարաբերությունների վերաբերյալ ի՞նչ կասեք։

-Թուրքիան իրականում փորձում է օգտվել Արցախյան վերջին պատերազմի՝ իր և Ադրբեջանի տանդեմի միջոցով հասած արդյունքներից ու ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Փորձում է թելադրել իր տեսլականը տարածաշրջանի վերաբերյալ։ Եվ փաստորեն շարունակում է այն քաղաքականությունը, որը վարել է Հայաստանի նկատմամբ տասնամյակներ շարունակ։ Կիրառելով հարկադրման, ճնշման քաղաքականություն՝ ավելացրել է նոր ոլորտներ, այսինքն՝ Զանգեզուրի միջանցքը։ Այնպես որ, մեր տարածաշրջանում Թուրքիան վարում է ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականություն, որը շատ վտանգավոր է և՛ տարածաշրջանի, և՛ Հայաստանի համար։

-Ինչի՞ կհասնի Թուրքիան՝ միջանցք ստանալու հարցի հետ կապված։ Առհասարակ ներքաղաքական ի՞նչ պլաններ ունի՝ կապված ՀՀ-ի հետ ։

-Ես՝ որպես պատմաբան, կարող եմ ասել, որ Հայսատանի մասին Թուրքիայի վերջնական պատկերացումը երկու հիմնական կետերի մեջտեղում է գտնվում։ Երկու տարբերակներից կամ մեկը, կամ մյուսը կլինի։ Առաջինը 1918 թվականի Բաթումի պայմանագիրն է, ու համաձայն այդ պայմանագրի՝ Հայաստանը դառնում է Թուրքիայի վասալ՝ որպես Թուրքիայից մեծ կախում ունեցող պետություն։ Հայաստանի վերաբերյալ երկրորդ տեսլականը 1920 թվականի նոյեմբերի փաստաթուղթն է։ Դա գաղտնի հրաման էր, որը ստացել է թուրքական զորքերի հրամանատար Կարաբեքիր փաշան ու ներխուժել Հայաստան։ Այդ թվականին Կարաբեքիր փաշան Անկարայից նաև գաղտնի հրաման է ստացել, որտեղ գրված էր հետևյալը․ «Հայաստանը պետք է մեջտեղից վերացվի»․ ահա այդ երկու տեսլականների մարմանավորումը։ Ես համոզված եմ, որ Թուրքիան տեսնում է Հայաստանը, կամ որպես իր ազդեցության տակ գտնվող մի պետություն, կամ էլ որպես անկախ պետականություն չունեցող մի երկիր։ Ինչպիսին դարձավ 1920 թվականից հետո՝ 1921-ին, երբ բաժանվեց Քեմալական Թուրքիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի միջև։

-Եթե Թուրքիայի նախագահը փոխվի, նրանց քաղաքականությունը նո՞ւյնպես կփոխվի։ Վերջերս Էրդողանը աղմկոտ սկանդալային հայտարարություն արեց, ինչը մեր հասարակության համար շոկային չէր, բայց նորություն էր։ Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և քննարկել են 3+3 ձևաչափի հնարավորությունը։ Եվ կրկին ունենք իրավիճակ, որ նմանատիպ ինֆորմացիաներն իմանում ենք ոչ թե սեփական աղբյուրներից, այսինքն՝ վարչապետի աշխատակազմից, այլ Ադրբեջանի կամ Թուրքիայի նախագահների շուրթերից, և այսպես շարունակ։ Ինչո՞ւ է Փաշինյանը թաքցնում, որ շփումների մեջ է։

-Գիտե՞ք, ես համոզված եմ, որ Էրդեղանը ստում է։ Դա իրեն հատուկ է, ինքը բազմաթիվ անգամներ նման ոչ հիմնավորված հայտարարություններ է արել, որը կամ ապատեղեկատվություն է, կամ միտումնավոր է արել, կամ էլ ուղղակի ինչ-որ բան խառնել է։ Բոլոր դեպքերում, որքանով ես վերլուծում եմ դա չի համապատասխանում իրականությանը։ Էրդողանին հատուկ է հայ հասարակությանը մանիպուլացնելու քաղաքականությունը։ Բացի դրանից, էլի եմ ասում, որ ամենայն հավանականությամբ նա ինչ-որ բան խառնել է, քանի որ նա շատ հախուռն մարդ է։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե իրենից հետո Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը կփոխվի՞, թե՝ ոչ, ես համոզված եմ, որ չի փոխվի։ Ինչո՞ւ, որովհետև եթե նույնիսկ Էրդողանի փոխարեն նույն կուսակցության ուրիշ թեկնածու լինի, Հայաստանի նկատմամբ իր վերաբերմունքով նա ևս՝ Էրդողանից ոչ մի բանով չի տարբերվի։ Հնարավոր քննարկվող թեկնածուն Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարն է, որը հիմա գեներալ է, իսկ մինչ այդ գլխավոր շտաբի պետն էր։ Նրա հայտարարությունները կարդալիս ևս, պարզ երևում է , որ նա Էրդողանից որևէ բանով չի տարբերվում։ Կամ էլ եթե իշխանության գան ընդդիմադիր քեմալականները, այսինքն՝ հիմնական ժողովրդահանրապետական կուսակցությունը, որը ստեղծել է Աթաթուրքը, նրանք նույնպես տասնամյակներ շարունակ հակահայկական քաղաքականություն են վարել։ Այնպես որ ոչ մի սկզբունքային փոփոխություն Թուրքիայի քաղաքականության մեջ կամ առհասարակ Էրդողանի՝ թատերաբեմից հեռանալուց հետո, չի փոխվի։ Այլ բան չեմ սպասում։

-Նոյեմբերի իննին լրանում է չարաբաստիկ եռակողմ համաձայնագրի ստորագրման մեկ տարին։ Մենք ի՞նչ ունենք հիմա և ինչի՞ ենք հասել բանակցային գործընթացների ընթացքում։

-Ես կածում եմ, որ մենք շատ բանի չենք հասել։ Կարևոր հարցն այն է, որ մեր գերիները դեռևս մնում են թշնամու ձեռքում և պետք է անպայման հնարավորինս շուտ հետ բերվեն։ Ես ամենակարևոր խնդիրը դա եմ համարում։ Եվ երկրորդ՝ մենք չենք կարողացել մեր տարածքը պաշտպանել, դա էլ պետք է վերացվի։ Մյուս կողմից միջազգային հարաբերություններում մեր սուբյեկտայնությունն է վերացել։ Դա ևս պետք է վերականգնենք։ Ընդհանրապես, մենք պետք է շատ կարևոր տեղ հատկացնենք բանակի վերականգնմանը, անվտանգության համակարգի վերականգմանը։ Այսինքն՝ շատ բան կա անելու, շատ մեծ աշխատանք պետք է արվի։ Այս ամեի դրական կողմն այն է, որ ռուսական խաղաղապահների օգնությամբ դեռ պահում ենք Արցախի մի մասը, գոնե այնտեղ մեր հայ բնակչությունը ապահով է, չնայած ամեն պահի պրովոկացիաներ են տեղի ունենում։ Ես կարծում եմ, որ մենք ստացել ենք ժամանակ՝ չորս տարի, քանի դեռ ռուս խաղաղապահները այնտեղ են, այդ բոլոր խնդիրները, որոնք ես ասացի, պետք է կարողանանք լուծել։ Նաև գիտե՞ք, ես շատ եմ կարևորում Մինսկի խմբի համանախագահների միջնորդական գործունեության դերը։ Որովհետև ինչքան էլ, որ Ադրբեջանն ամեն տեղ գոռում-գոչում է, թե իբր Արցախի հարցը լուծել է, դա այդպես չէ։ Արցախի հարցը լուծված չէ։ Եվ մեր օրակարգում ամենակարևորը պետք է լինի Արցախի խնդրի կարգավորման հարցը։ Որովհետև այն որոշված չէ, և պետք է արվի Մինսկի խմբի համանախագահների միջնորդական գործունեության շրջանակներում։ Այնպես որ, մոտակա չորս տարիների ընթացքում շատ մեծ աշխատանք կա անելու։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
09:00 Փողոցային ցույցերը կարո՞ղ են հեղափոխության վերաճել  

Ձեզ գուցե հետաքրքրի