Քիմ Քարդաշյանը կարող է նկարահանվել «Թիկնապահ» ֆիլմի ռիմեյքում. TMOS
copy image url

Քիմ Քարդաշյանը կարող է նկարահանվել «Թիկնապահ» ֆիլմի ռիմեյքում. TMOS

Ավելին 3 օր առաջ - 10:28 22-04-2025
Քիմ Քարդաշյանը դիտարկվում է որպես գլխավոր դերակատարուհի մեծ ճանաչում ունեցող «Թիկնապահ» (The Bodyguard) կուլտային ֆիլմի նոր տարբերակում, գրում է The Mail on Sunday-ը։

Նախագծի համաձայն՝ նա կարող է մարմնավորել մի հայտնի երգչուհու, ով սկսում է ստանալ սպառնալիքներ և որոշում է ուժեղացնել իր անվտանգությունը՝ վարձելով թիկնապահի։

Հիշեցնենք, որ 1992 թվականին բնօրինակ ֆիլմում այդ դերը մարմնավորել էր Ուիթնի Հյուսթոնը՝ կատարելով նաև իր լեգենդար «I Will Always Love You» երգը։

Ամենից շատ դիտված