Նիկոլին ճանաչելով՝ կարծում եմ՝ Մոսկվա է գնում՝ Պուտինին հաճոյանալու համար․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:30 16-04-2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա, մասնակցելու մայիսի 9-ի՝ հաղթանակի 80-ամյակի տարեդարձի տոնակատարություններին։ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա մեկնելն Ալեն Սիմոնյանը բացատրել է նրանով, որ Մայիսի 9- ը նաև մեր հաղթանակն է, մեր հպարտության օրերից մեկը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը գնացել Մոսկվա․ հաղթանակը տոնելու՞, թե՞ Պուտինին հաճոյանալու»։

Հարցվածների միմասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը գնում է Մոսկվա, որպեսզի հաճոյանա Վլադիմիր Պուտինին։ Եղան քաղաքացիներ, որոնց կարծիքով՝առհասարակ չպետք է գնա։

«Հաղթանակը տոնի, կուկու ջան»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ուզում լսել Նիկոլ Փաշինյանի անունը։ «Էկեք իր մասին չխոսենք»,- նշեց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ չի մեկնում հաճոյանալու համար։ «Հաճոյանալ չէ, բայց կարող ա և հաղթանակի համար գնա»,- ասաց նա։

«Ինձ համար մեկ ա»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։ Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նբնականաբար ուզում է հաճոյանալ Պուտինին։

«Երևի երկրորդը, իրեն ճանաչելով այդպես եմ կարծում»,- ասաց նա։ «Ինձ թվում ա, գնում ա նախ հանգստանա, Մոսկվայով ման կգա ու հետ կգա»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
20:27 Փաշինյանն ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են. զիջել են հնարավոր ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ