ՔՊ-ում խուլ ընդվզում է, Սիմոնյանը խոստովանում է հարսի ճնշման մասին. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում սկանդալային հայտարարություն է արել: Նա փաստացի ասել է, որ իր հարսը` Անի Գևորգյանը, ստիպված է եղել ընդունել իր մեղքը, որպեսզի ստեղծված իրավիճակը հանդարտվի, դրանից հետո նոր գործը դատարանում քննվի: «Այո՛, ճիշտ եք ասում, իմ եղբոր ընտանիքը կայացրել է այդ որոշումը, գնացել է այդ ճանապարհով, որպեսզի հետագայում դատարանում քննությունը շարունակվի»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Նա կրկին կասկածի տակ է դրել իրավապահների աշխատանքը` կանխատեսելով, որ այս գործն էլ դատարանում «կկոտրվի» ինչպես շատ այլ գործեր, և իրավապահները սխալվել են:

«Իրավունք» թերթը գրում է. «Հետընտրական զարգացումներով պայմանավորված, Վարդան Ղուկասյանը որոշել է մինչեւ ապրիլի 16-ը ձայն-ծպտուն չհանել։ Նույնը հրահանգել է թիմակիցներին` ասելով. «Սուս մնացեք, որ փոզմիշ չանենք նախնական պայմանավորվածությունը: Թող 16-ն անցնի, հետո լիքը ասել-խոսելու բաներ կան»։

Նրան մոտ կանգնած աղբյուրները ասում են, որ Վարդան Ղուկասյանը այնքան է տարվել քաղաքապետի պաշտոնով, որ հրահանգել է հարազատներին` մոռանալ առհասարակ Մարտունի հետ կռիվները ու նոր էջ բացել Գրիգորյանների հետ»:

«Հրապարակը» գրում է․ ՔՊ-ում խուլ ընդվզում է՝ ինչպե՞ս եւ ինչո՞ւ Անդրանիկ Քոչարյանի հարցը հետաձգվեց: Նախօրեին ՔՊ խմբակցության նիստում պետք է որոշեին՝ կո՞ղմ են, թե՞ դեմ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորելուն, սակայն նիստին մասնակցող պատգամավորները տեղում իմացել են, որ հարցի քննարկումը հետաձգվում է, ասվել է, որ ընդդիմության ներկայացրած նախագիծը պետք է նախ պետաիրավական հանձնաժողովը քննարկի, եզրակացություն տա, նոր հարցը բերվի խմբակցություն։

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ մամուլում հայտնի «շիշ բռնողի» եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, որը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը, դիրքավորվել է բիզնես դաշտում եւ իր իշխանական կապերն օգտագործում է իր գործատուի գործերը առաջ տանելու համար: Խոսքը «Ջի Թի Բի» ընկերության շահառու Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է:

Ըստ Ժողովուրդ օրաթերթի վերջինս աշխատանքի է անցել GTB Holdings-ում, որը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել կրկին սկանդալային եւ ուշագրավ փաստերով։ Այդ ընկերությունը Կոմիտասի շուկայի սեփականաշնորհման եւ հյուրանոցային համալիրի կառուցման հեղինակն է, նաեւ «Կասկադի» կիսատ մնացած հատվածի կառուցումն է նրանց տրվել՝ ձեւական մրցույթով, միանձնյա որոշմամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազությունը ընդդիմադիր պատգամավորների դեմ ապօրինի ծագում ունեցող գույքերի վերաբերյալ վարույթները կարճում է՝ ըստ էության չկարողանալով հիմնավորել, որ նրանք ապօրինի գույք են ձեռք բերել:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Գլխավոր դատախազությունը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի վերաբերյալ որոշում է կայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը դադարեցնելու մասին:

Ամենից շատ դիտված

14:25 Քասախ գետում խեղդված փոքրիկն արցախցի 4-ամյա Նոյն է
17:35 Քասախ գետում խեղդված արցախցի փոքրիկը տան միակ երեխան էր. մանրամասներ՝ ողբերգական դեպքից    
11:32 Սուրեն Պապիկյանի ծառայողական ավտոմեքենան մխրճվել է կայանված մեքենաների մեջ
17:05 Ես այս կյանքը քեզ կտամ. սկանդալային գրառումից հետո Անդրեի նախկին կինը լուսանկար է հրապարակել
21:39 Բժիշկներն ասել էին՝ մեռնելու վրա է, ես 3 ժամում խելքի բերեցի. տիկին Շուշանիկը հրաշքներ է գործում
15:15 Ռոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերը
11:52 Պապիկյանը գտնվել է տանը․ մանրամասներ՝ նրա ծառայողական ավտոմեքենայի վթարից
22:15 “Какой стоп?”. Շարմազանովը ադրբեջանցիներին թույլ չի տվել իրեն ընդհատել՝ խոսելով Արցախի մասին
09:03 Հայտնի է՝ մահվանից առաջ հաշվին ունեցած վերջին 220.000 դոլարը ում է փոխանցել Հռոմի պապը. Euro News
16:10 Ադամանդներ, ոսկի և շռայլություն. ինչպես է Սամվել Կարապետյանի դուստրը Դուբայում նշել իր 35-ամյակը