«Մայիսի 9-ի տոնակատարություններին Մոսկվա մեկնելը հետևանքներ կունենա»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Այս մասին հայտնում է Politico կայքը։
«Այդ հարցը մանրամասն քննարկվել է, ԵՄ անդամ շատ երկրներ հստակ դիրքորոշում են հայտնել,- ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։- Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթին և ռուսական միջոցառումներին մասնակցելու ցանկացած ձև կդիտարկվի ամենալուրջ ձևով՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմ է մղում Եվրոպայում»։
Կալլասը հավելել է, որ ակնկալում է Ռուսաստանում մայիսի 9-ի իրադարձությունների բոյկոտ ԵՄ անդամության կարգավիճակի համար դիմող պետություններից։
Միաժամանակ նա նշել է, որ Եվրամիությունը ողջունում է մայիսի 9-ին Կիև կատարվող այցերը՝ որպես Ուկրաինային քաղաքական աջակցության դրսևորում։