Ուղիղ եթեր
«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը հյուրերի տոպրակներից ծրարներ է գողացել. shamshyan.com
copy image url

«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը հյուրերի տոպրակներից ծրարներ է գողացել. shamshyan.com

Ներքին 3 շաբաթ առաջ - 12:53 14-04-2025
Ապրիլի 7-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ընտանիք» ռեստորանային համալիրում գողության դեպք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ռեստորանի տնօրեն, Երևանի բնակիչ 31-ամյա Լուսինե Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ 2025 թվականի մարտի 20-ից որպես մատուցող փորձաշրջան անցնող Վայոց ձորի մարզի բնակիչ 32-ամյա Ֆրունզիկ Ա․-ն միջոցառման մասնակիցների բաց թղթե տոպրակներից գողացել է 2 ծրար, որոնց մեջ եղել են 100 հազար դրամ և 100 ԱՄՆ դոլար:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: