ՌԴ–ում 2–ամյա երեխան մահացել է թմրանյութերի գերդոզավորումից․ Gazeta
copy image url

ՌԴ–ում 2–ամյա երեխան մահացել է թմրանյութերի գերդոզավորումից․ Gazeta

Մամուլ Արտաքին 3 ամիս առաջ - 10:25 14-03-2025
Ռուսաստանում քննչական մարմինները պարզել են, որ կինը պարբերաբար թմրանյութեր է ներարկել իր 2-ամյա որդուն, որպեսզի երեխան չլացի և իրեն հանգիստ պահի։ Արդյունքում՝ 2-ամյա երեխան մահացել է թմրանյութերի գերդոզավորումից։ Այս մասին գրում է Gazeta-ն։

Մահից հետո մայրը կասկածները վերացնելու համար սոցցանցերում գրառում է արել, թե իբր որդին հանկարծամահ է եղել և մարդկանց խնդրել է աղոթել երեխայի համար։

Քննիչները ուսումնասիրել են դեպքը և բացահայտել, որ հենց մայրն է դարձել երեխայի մահվան պատճառը։