Թմրանյութերի գովազդ՝ «Տելեգրամով»․ 19-ամյա երևանցի է կալանավորվել
copy image url

Թմրանյութերի գովազդ՝ «Տելեգրամով»․ 19-ամյա երևանցի է կալանավորվել

Ներքին 1 տարի առաջ - 16:19 29-04-2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է Երևանի 19-ամյա բնակչի կողմից թմրամիջոցներ գովազդելու, զգալի չափերով թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

2024 թվականի հունվարի 26-ին թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով հիշյալ երիտասարդը ձերբակալվել էր, իսկ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ էին ձեռք բերվել նաև այն մասին, որ երիտասարդն իրականացնում է թմրանյութերի առցանց գովազդ։

Մասնավորապես, իրականացված քննութամբ պարզվել և հիմնավորվել է, որ վերջինս իր կողմից շահագործվող տելեգրամյան 2 ալիքների միջոցով կապ է հաստատել թմրանյութերի առցանց վաճառքով զբաղվող տելեգրամյան խանութ-հարթակի՝ օգտատիրոջ հետ ու վերջինիս առաջարկել թմրանյութի գնորդներ ձեռք բերելու նպատակով գովազդել նրա էջը, ինչը հետագայում իրականացնել է սոցցանցային իր ալիքների միջոցով։

Այդ կերպ երիտասարդը խանութ-հարթակի համար հավաքել է մեծ թվով հաճախորդներ, խթանել թմրանյութերի վաճառքը, ինչի դիմաց իր անձնական օգտագործման համար ստացել է տարբեր տեսակի թմրանյութեր:

Այնուհետև, նույն խանութ-հարթակի կողմից վաճառվող թմրանյութերը գովազդելու նպատակով, տելագրամյան իր ալքիների և դրանց զրուցարանի միջոցով կազմակերպել է խաղարկություններ, ինչի դիմաց կրկին թմրանյութեր է ձեռք բերել:

Բացի այդ, երիտասարդը քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել զգալի չափերով՝ «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութ, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով: Որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին։

Երիտասարդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, նրա վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Ձեռնարկվում են քննչական-վարութային ահրաժեշտ միջոցառումներ թմրանյութերի ապօրինի շրջանառության նշված շղթայում ներգրավված անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեն կրկին իրազեկում է, որ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ցանկացած եղանակով գովազդը քրեականացված է, և նույնացված է իրացնելու նպատակով դրանց ապօրինի շրջանառությանը։ Նման հանցավոր արարքի կատարման համար որպես պատիժ, նախատեսվում է նվազագույնը ազատազրկում երեքից վեց տարի ժամկետով։ Ուստի հորդորում ենք ձեռնպահ մնալ նման հանցավոր գործունեություն իրականացնելուց։

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
14:20 Նման բան չէի տեսել. Բյուրավանի բնակիչները շոկի մեջ են կարկուտի հետևանքներից
15:50 Մաշտոցի պողոտայում քաոս է․ առևտրականների ապրանքը խլած քաղաքապետարանի աշխատակիցը փախել է
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
20:15 Կարդինալների կոնկլավն ընտրել է Հռոմի 267-րդ պապին