«Արդշինբանկ»–ում սկզբում մերժել են վարկը, ապա՝ միջնորդների 30% «հավելավճարից» հետո, հաստատել
copy image url

«Արդշինբանկ»–ում սկզբում մերժել են վարկը, ապա՝ միջնորդների 30% «հավելավճարից» հետո, հաստատել

Ներքին 1 ամիս առաջ - 13:10 12-03-2025
«Վարկի համար գնացել եմ «Արդշինբանկ», իրենք վարկ չեն տվել, ասել են՝ ծանրաբեռնված ես։ Գուգլով, որ գրում եք օնլայն վարկեր, բերում է տարբեր կազմակերպություններ։ Զանգում, ասում ես՝ վարկ է պետք, իրենք ասում են մոտեցեք։ Իրենք սկզբից ասում են, որ իրենք միջնորդ չեն, վարկային կազմակերպություն են, բայց հենց գնում ես ամեն ինչ պարզվում է, տենց են ասում, որ գնաս ու այսպես ասած ընկնես թակարդը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացին, ով խնդրի վերաբերյալ ահազանգել էր մեր խմբագրություն։
Նրա խոսքով՝ «Արդշինբանկից» մերժում ստանալուց հետո, դիմել են այդ իբրև թե կազմակերպությանը, սակայն տեղում հասկացել են, որ ոչ թե վարկային կազմակերպություն է, այլ միջնորդ կազմակերպություն։

«Գնացինք իրենց մոտ, ասեցին՝ խնդիր չկա, կանենք։ Նայում եմ ընդեղ նկարում ուղարկում են «Արդշինբանկ» կոնկրետ չգիտեմ ում ու ասում են՝ կլինի այդ վարկը, բայց 30 տոկոսը իրենցն է։ Այսինքն՝ եթե քեզ պետք ա 600 հազար դրամ փող, պիտի դիմես 780 հազար դրամի համար, որ 30 տոկոսը իրենք վերցնեն իրենց ու մնացածը տան քեզ։ 180 հազար դրամ ավել գումար պետք է վերցնես, ոի իրենց միջնորդավճարը տաս։ Սակայն էդ 780 հազարը դու ես փակում։ Հետո գնացինք «Արդշինբանկ» ասեցին կլինի, բայց մենք էլ չվերցրինք»,- պատմեց քաղաքացին։

Այս ամենից կարելի է ենթադրել, որ բանկերը գուցե աշխատում են այս և նման այլ կազմակերպությունների հետ, որոնք պարզապես միջնորդելով վարկի հաստատումը ստանում են բավականին մեծ գումար, որը հետագայում պետք է վճարեն քաղաքացիները, որոնք սխալմամբ կամ միամտորեն հայտնվել են այս թակարդում։

Իսկ թե ինչու է այս դեպքում «Արդշինբանկը» համագործակցում նման կազմակերպության հետ, պարզ չէ։ Սակայն սա ևս մեկ անբարեխիղճ մոտեցում է սեփական հաճախորդների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
14:20 Նման բան չէի տեսել. Բյուրավանի բնակիչները շոկի մեջ են կարկուտի հետևանքներից
15:50 Մաշտոցի պողոտայում քաոս է․ առևտրականների ապրանքը խլած քաղաքապետարանի աշխատակիցը փախել է
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
21:15 Մինչև 2018-ը մենք ամեն ազատագրած գյուղի համար տոն ունեինք. ազատամարտիկ