Ուղիղ եթեր
Վնասազերծվել է Վանաձորում 28-ամյա տղամարդու սպանության գործով կասկածյալներից մեկը. ոստիկանը հոսպիտալացվել է․ shamshyan.com
copy image url

Վնասազերծվել է Վանաձորում 28-ամյա տղամարդու սպանության գործով կասկածյալներից մեկը. ոստիկանը հոսպիտալացվել է․ shamshyan.com

Ներքին 2 շաբաթ առաջ - 13:11 11-03-2025
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանի, Վահե Մուշեղյանի, Լոռու մարզային քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքայի ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հետ՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ պարզել են Վանաձորում մարտի 9-ին տեղի ունեցած սպանության հանգամանքները, մասնակիցների ինքնությունը և դեպքի վայրը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ օրը ժամը 03:40-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ 28-ամյա Արտյոմ Նիազյանի դին:

Պարզվել է նաև, որ այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում Ա. Նիազյանը իր մտերիմ, Ալավերդի քաղաքի բնակիչ 27-ամյա Գրիգոր Հակոբյանի հետ գնացել են Վանաձոր քաղաքի «Դերձանիկ» ակումբի մոտ, որտեղ հանդիպել են իրենց ընկեր, Ալավերդի քաղաքի բնակիչ 22-ամյա Արման Միկոյանին, ապա մտել են նշված ակումբ, որտեղ էլ ժամը 03:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և այնտեղ գտնվող, Վանաձորի բնակիչներ 33-ամյա Դավիթ Ղազարյանի և 40-ամյա Արմենակ Մկրտչյանի հետ:

Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է Վանաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմացի հատվածում, որը վերածվել է ծեծկռտուքի ու ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Ա. Մկրտչյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Ա. Նիազյանի կրծքավանի շրջանին, ապա կռվի բոլոր մասնակիցները դիմել են փախուստի, իսկ Ա. Միկոյանը «Toyota» մակնիշի ավտոմեքենայով մահացածի մարմինը տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն մարտի 10-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ կասակծյալներից Ա. Մկրտչյանը թաքնվում է Վանաձոր քաղաքի իր ընկերոջ՝ 35-ամյա Բագրատ Ասոյանի տանը:

Ոստիկանները այցելում են նշված հասցե և դուռը բացում է Բ. Ասոյանը, ում ձեռքին ոստիկանները նկատում են դանակ:

Վերջինս սկսում է ոստիկանների նկատմամբ ագրեսիվ վարաքագիծ դրսևորել ու հարձակվում է նրանց վրա՝ փորձելով հարվածել ոստիկանության ծառայող 38-ամյա Տարոն Այվազյանին:

Վերջինս, վտանգելով իր կյանքը, կարողանում է վնասազերծել Բ. Ասոյանին:

Վնասազերծման ընթացքում Բ. Ասոյանը դանակով հարվածում է ոստիկանության ծառայողի աջ ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից հետո վիրավոր ոստիկանը տեղափոխվում է «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Բ. Ասոյանը տեղափոխվում է ոստիկանություն, որտեղից էլ ներկայացվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ ձերբակալվում է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

22:14 Այսօր 1-ը, իսկ վաղը մեզնից 1000-ավորները կգան․ ադրբեջանցու սադրիչ տեսանյութը Երևանից
18:56 Հայրը վրաերթի է ենթարկվել այն վայրում, որտեղ 1 օր առաջ վրաերթից մահացել էր իր որդին. shamshyan.com
13:47 Ադրբեջանցիները կրակում են Սյունիքում․ տեսանյութ
20:43 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
13:13 Ներվայիններին խնդրում եմ հեռանալ այս պատմությունից, գեշ է ցնցելու․ Լևոն Բարսեղյան
12:49 Սյունիքում ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին գլորվել է ձորը. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
22:54 Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացին չի կարողանում մուտք գործել իր վարձակալած բնակարան, իսկ տան տերը չի բարեհաճում գալ․ shamshyan.com
12:06 Տղամարդն ահազանգել է, թե Նոր Հաճնի կամրջից քաղաքացի է ցած նետվել. 3,5 ժամ որոնելուց հետո ոչինչ չի հայտնաբերվել. shamshyan.com
16:10 Սարի՛կ Մինասյան, տղա՞ ես՝ ապացուցիր, եթե չէ` ֆուֆլու ես. Գյումրիի քաղաքապետի թեկնածու
15:33 Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ «Ոսկու աշխարհ»-ից գաղտնի հափշտակել են ոսկյա զարդեր․ shamshyan.com