Արտաքին 10 ամիս առաջ - 10:03 30-12-2025

Իրանի դեմ ցանկացած ագրեuիա կարժանանա կոշտ և անհապաղ պատասխանի․ Ալի Շամխանի

Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա կոշտ և անհապաղ պատասխանի, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամխանին։

«Իրանի պաշտպանական դոկտրինը սահմանում է որոշակի հակազդեցություններ նույնիսկ սպառնալիքի իրականացումից առաջ։ Իրանի հրթիռային և պաշտպանական կարողություններն անվերահսկելի են և թույլտվություն չեն պահանջում: Ցանկացած ագրեսիա կհանդիպի անհապաղ և կոշտ արձագանքի, որը կգերազանցի դրա կազմակերպիչների երևակայությունը», - գրել է Շամխանին X-ում։

Ավելի վաղ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ երկխոսության, բայց կարող է ուժ կիրառել, ինչը կունենա ավելի լուրջ հետևանքներ, քան միջուկային օբյեկտներին հարվածելը։ «Հուսով եմ, որ նրանք չեն փորձում վերսկսել միջուկային ծրագիրը, քանի որ եթե դա անեն, մենք այլընտրանք չենք ունենա, քան արագորեն ոչնչացնել այն», - ասել է նա։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում