Ներքին 10 ամիս առաջ - 16:45 27-12-2025

Նոր հասցեում փաստացի հաշվառվելն այսուհետ կարող է իրականացվել առցանց եղանակով

Թվայնացվել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության ևս մեկ գործընթաց։

ՀՀ կառավարության 25․12․2025 թվականի նիստով հաստատվել և գործարկվել է mcs-register.am հարթակը։

«Հարգելի քաղաքացիներ, եթե փոխել եք բնակության վայրը և ցանկանում եք փաստացի հիմունքներով հաշվառվել նոր հասցեում, կարող եք լրացնել դիմումը օնլայն` առանց գրասենյակ մոտենալու, առանց հերթագրվելու կամ կենդանի հերթում սպասելու և առանց որևէ թղթաբանության։

Անհրաժեշտ է կատարել ընդամենը մի քանի պարզ քայլ՝ խիստ նույնականացման պայմանով։
Մուտք գործել համակարգ՝ անցնելով խիստ նույնականացում։

Ընտրել նոր դիմում՝ համանուն կոճակով։

Ընտրել բնակության վայրի փաստացի հաշվառման դիմում բաժինը․ համակարգն ավտոմատ կերպով կցուցադրի անձնական տվյալները։

Ստուգել, ավելացնել հաշվառման հասցեն։

Հաստատել, որ դիմումին հաջորդող աշխատանքային օրերին գտնվելու եք նշված հասցեում տարածքային տեսուչին հանդիպելու համար։

Վերջում անհրաժեշտ է սեղմել պահպանել, վճարել և ուղարկել հաստատման կոճակները և դիմումն արդեն վարույթում կլինի։

Հարցերի դեպքում զանգահարել 84-22:

Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ