Ներքին 5 ամիս առաջ - 17:46 23-12-2025

Կրկնակի ենթակայի կոպիտ սխալ. «Մեր ձևով» հայերենը լի է ռուսաբանությամբ

«Մեր ձևով» շարժման անունը և տարբերանշանը կրող TikTok-յան էջում տարածվել է տեսանյութ, որի վրա տեղադրված տեքստերում տեղ են գտել լեզվական սխալներ։ Մասնավորապես, կիրառվել է կրկնակի ենթակա՝ միաժամանակ և՛ գոյականի ուղղական հոլովով, և՛ ցուցական դերանունով («դա»), ինչը հայերենում համարվում է սխալ և բնորոշ է ռուսերենից եկող լեզվական կառուցվածքներին։

Հանրային դաշտում լայնորեն տարածվել է այն կարծիքը, որ նման սխալների պատճառը կարող է լինել շարժման անդամների ռուսական կրթությունը, ինչպես նաև հայերենի խմբագրի կամ լեզվական վերահսկողության բացակայությունը, ինչի հետևանքով հրապարակումներում հաճախ հանդիպում են ռուսաբանություններ։

Oragir.News-ը կապ հաստատեց «Մեր ձևով» շարժման ԶԼՄ-ների հետ կապերի պատասխանատու Մարիաննա Ղահրամանյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ մեր հարցերին կպատասխանի գրավոր։

Ֆոտոշարք

Ձեզ գուցե հետաքրքրի