Ներքին Հարցում Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:30 17-12-2025

Նիկոլի հաղորդումը նույն «Կարգին հաղորդումն» ա, էլ ինչ եք ուզում․ հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հաճախ էր իր խոսքում մեջբերումներ անում «Կարգին հաղորդում»-ից՝ օգտագործելով հումորն ու անեկդոտները քաղաքական ելույթներում։ Սակայն արդեն բավական ժամանակ է, ինչ վարչապետի խոսքում նման հղումներ չեն լսվում։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը «Կարգին հաղորդում»-ից այլևս մեջբերումներ չի անում»։

Մի պապիկ, լսելով հարցի միայն սկիզբը, ընդհատեց և ասաց․ «Իրանից հարցրա։ Նիկոլի մասին բան ենք խոսում՝ բռնում են»։

Մեկ այլ տղամարդ հեգնանքով պատասխանեց․ «Իրա հաղորդումը նույն հաղորդումն ա, ինչ եք ուզում»։

Մի կին ասաց, որ չի դիտել հաղորդումը և կարծիք հայտնել չի կարող։

Մեկ այլ կին պատասխանեց․ «Բայց ի՞նչ պարտադիր ա, որ անի»։

««Կարգին հաղորդում» հիմա չկա։ Երևի մոռացել ա»,- ասաց մի տղամարդ։

Մի կին էլ նշեց. «Ինքը հիմա քաղաքական լուրջ հարցերով ա զբաղված»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»