Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:30 16-12-2025

Չեմ մասնակցի ընտրություններին․ ռուսական շպիոններից ոչ մեկին չեմ ընտրում․ հարցում

Մոտենում են 2026-ի խորհրդարանական ընտրությունները և քաղաքակա դաշտում վերադասավորվում են քաղաքական ուժերը։ Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ որոշ ուժերի վարկանիշը բարձրացել է և նրանք բարելավվել են իրենց դիրքերը, որոշների դեպքում էլ ընդհակառակը՝ վարկանիշն ավելի իջել է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եթե այս կիրակի ընտրություններ լինեին, ո՞ւմ կընտրեիք»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ ոչ մեկի չէր ընտրի, քանի որ ոչ մի ուժի նկատմամբ վստահություն չկա, որոշներն էլ նշեցին՝ ՔՊ-ին հաստատ չէին ընտրի։

«Ձեզ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ երկար տարիներ է չի մասնակցում ընտրություններին։ «Ոչ մեկին։ Ես չեմ մասնակցում ընտրությունների արդեն շատ երկար տարիներ ա։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանին էլ չեմ ընտրել, ես ռուսական շպիոններին ոչ մեկին չեմ ընտրում»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ՔՊ-ին հաստատ չէր ընտրի։

«Չգիտեմ, ում կընտրեի, բայց ՔՊ-ին հաստատ չէի ընտրի։ Հենա 7,5 տարի տեսանք ինչ արեցին մեր հետ»,- ասաց նա։ «Ոչ մեկին չեմ ընտրի, վստահություն չեն ներշնչում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
23:16 Կարևորը՝ կարողանալն է ճշմարիտ եզրահանգման գալ ճշմարիտ դատողությունները ճիշտ կապակցելու միջոցով․ Մենուա Սողոմոնյան

Ձեզ գուցե հետաքրքրի