Եթե  ընտրություններին 20 կուսակցություն և դաշինք մասնակցի, Հայաստանում կոչնչացվի ավելի քանի 50 ծառ
copy image url

Եթե ընտրություններին 20 կուսակցություն և դաշինք մասնակցի, Հայաստանում կոչնչացվի ավելի քանի 50 ծառ

Ներքին 4 տարի առաջ - 23:16 31-05-2021

Ամբողջ աշխարհը ներգրավված է բնապահպանական խնդիրների լուծման գործում, զբաղված է աղբի վերամշակմամբ և անտառները փրկելով, իսկ Հայաստանում ընտրությունները կանցնեն «ուլտրա-ոչ բնապահպանական» ձևաչափով. յուրաքանչյուր ընտրող աղբարկղը կնետի ավելի քան 20 թղթե քվեաթերթիկ:

«Ակներև է, որ դա սխալ և բացարձակ անթույլատրելի է»․ բնապահպան Կարինե Դանիելյանը խոսել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ձևի մասին։

Այս ընտրություններին ընտրողները քվեաթերթիկներում նշումներ չեն անի։ Տարածքում գրիչներ նույնպես չեն լինի։ Փոխարենը յուրաքանչյուր ընտրողի տրվելու է այնքան թերթիկ, որքան ընտրություններին մասնակցող կուսակցություններ ու դաշինքներ կան, իսկ ընտրողն այդ թղթերից կընտրի իր նախընտրելի քվեաթերթիկը և կդնի ծրարի մեջ։

Մյուս թղթերը կհայտնվեն աղբարկղում։ Պատկերացում կազմելու համար, թե ինչ քանակի թղթի մասին է խոսքը, նշենք, որ ընտրություններին մասնակցելու է 22 կուսակցություն և 4 դաշինք, այսինքն` յուրաքանչյուր ընտրողի 26-ական թերթիկ է տրվելու։ Այսպիսով, ամբողջ Հայաստանում աղբարկղում կհայտնվի ավելի քան 25 միլիոն թղթե քվեաթերթիկ։

«Դա հսկայական վնաս է էկոլոգիային, և մենք՝ բնապահպաններս, իմանալով, որ քվեարկության նման ձևի կիրառման քննարկումներ են ընթանում, մի քանի անգամ դիմել ենք` խնդրելով վերանայել որոշումը։ Մեկ այլ դժբախտություն էլ կա․ այդ բոլորը թղթերը հետո խոտան են համարվելու և ոչնչացվելու են։ Վերամշակման մասին խոսք անգամ չկա, դա նույնպես ճիշտ չէ»,-ասել է Դանիելյանը ։

«Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի հիմնադիր Իրինա Մկրտչյանը նշել է, որ առաջ ընտրություններից հետո բոլոր չօգտագործված թղթերն այրվում էին։

«Եվ այրվում էին ոչ թե հենց այդպես, այլ պլաստիկե տարաների մեջ»,- ասում է նա` ընդգծելով, որ այդպիսով բնությանը հսկայական վնաս էին հասցնում։

Նրա խոսքով՝ իրենց կազմակերպությունն ու բնապահպանությամբ զբաղվող գործընկերները մի քանի անգամ դիմել են իշխանություններին՝ խնդրելով բոլոր չօգտագործված քվեաթերթիկներն իրենց փոխանցել՝ վերամշակման համար։

«Բայց միշտ միևնույն պատասխանն ենք ստացել` քվեաթերթիկները գաղտնի տեղեկություն են պարունակում։ Ոչ ոք չգիտի, թե որտեղ է այրվում այդ ամբողջ թուղթը։ Եթե Երևանում մենք գոնե աղբավայրեր ունենք, ապա մարզերում դա էլ չկա, այնպես որ, ըստ երևույթին, նրանք ուղղակի բաց տարածքում այրում են թուղթը»,-ասում է Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ մեկ կգ թուղթը հնարավոր է վերամշակել և վերամշակված հումքից 800 գրամ նյութ ստանալ։ Թուղթը սկզբում տեսակավորում են, այնուհետև մաքրում ու մանրացնում, ապա վերածում են թելերի, ինչից հետո արդեն կարելի է նոր թղթի կամ այլ նյութի վերածել։ Հայաստանում թուղթը վերամշակումից հետո հիմնականում վերածվում է արկղերի, ստվարաթղթի, զուգարանի թղթի, քրաֆթ-թղթի, ջերմամեկուսացնող և ձայնամեկուսացնող նյութերի, ավելի հազվագյուտ՝ գրագրական թղթի, անձեռոցիկների, թղթե սրբիչների, մեկանգամյա օգտագործման սպասքի, հագուստի կտորի։

«Միայն պատկերացնել կարելի է, թե ինչի կարող էր վերածվել այդքան քվեաթերթիկը»,-դառնությամբ ասում է Իրինա Մկրտչյանը։

ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը համաձայն է, որ ընտրությունների վրա մեծ քանակությամբ թուղթ է ծախսվելու, բայց նկատեց, որ սա անհրաժեշտ փոփոխություն է։

«Նախկինում քվեաթերթիկում նշվում էր բոլոր թեկնածուների անունները կամ կուսակցությունների անվանումները, և քաղաքացիները գրիչով նշում էին։ Սակայն բազմիցս զվարճալի դեպքեր են գրանցվել, երբ մարդիկ քվեաթերթիկի վրա գրում էին` ինչ մտքներով անցնում էր։ Հիմա մենք կխուսափենք նման գործընթացից»,-ասաց Մուկուչյանը։

Բացի այդ, նրա խոսքով, ընտրությունների այսպիսի ձևը թույլ չի տա «կարուսելային» կեղծումներ իրականացնել․ դա ընտրակեղծիքի ձև է, երբ ընտրողը քվեաթերթիկն իր մոտ է պահում և փոխանցում է մյուսին` անհրաժեշտ պատգամավորի համար ևս մեկ ձայն ապահովելով։

«Բոլոր քվեաթերթիկները կխոտանվեն և կոչնչացվեն։ Առայժմ այլ գործընթաց նախատեսված չէ»,-ասաց Մուկուչյանը։

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր տոննա վերամշակված թղթի թափոնը 24 ծառ է փրկում, եթե հունիսի 20-ին ընտրություններին 20 կուսակցություն և դաշինք մասնակցի, Հայաստանում կոչնչացվի ավելի քանի 50 ծառ։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին