Ներքին 5 տարի առաջ - 13:57 03-11-2021

Երեք կուսակցություն և մեկ դաշինք պետական ֆինանսավորում կստանան ԱԺ բյուջեից

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը ներկայացրեց, թե որը որ չափով ֆինանսավորում կստանա:

ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե վերջում ավելացված տողով 250 մլն ծախսային մասով ի՞նչ են նախատեսում անել՝ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ֆինանսավորման մասով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար նախատեսվող գումարը 144 մլն 639 հազար 800 դրամ է, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 38 մլն 758 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 50 մլն 444 հազար դրամ, «Հայաստան» դաշինքը՝ 16 մլն 842 հազար 600 դրամ: «Պատիվ ունեմ»-ը չի մտնում այս ցուցակում, քանի որ չի անցել Կուսակցությունների մասին օրենքի 7 տոկոս շեմը: Օրենքով իրենց ֆինանսական աջակցություն չի հասնում»,-ասաց Նարիբեկյանը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ