Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 17:30 16-12-2025

Մեծ ավտոբուսները ձմեռային անվադողեր չունեն․ Երևանում տրանսպորտային կոլա՞պս է սպասվում

Ձմեռային սեզոնի սկսվելուն զուգահեռ կրկին օրակարգում է հայտնվում տրանսպորտային միջոցների տեխնիկական պատրաստվածության հարցը։ Թեև այս պահին Երևանում առատ ձյուն կամ կայուն ձմեռային եղանակային պայմաններ դեռևս չեն արձանագրվել, սակայն անցյալ տարվա փորձը ցույց տվեց, որ ձյան անսպասելի տեղումները կարող են լուրջ խնդիրներ և քաոս առաջացնել քաղաքային երթևեկությունում։

Ձյունն ու մերկասառույցը լուրջ փորձություն են բոլորի համար, կարող են տուժել և՛ մասնավոր, թե հանրային տրանսպորտի վարորդները։ Այս համատեքստում ձմեռային անվադողերը համարվում են անվտանգ երթևեկության կարևորագույն նախապայմաններից մեկը՝ ապահովելով ճանապարհի հետ առավել լավ կցում և կրճատելով արգելակման ճանապարհը ցածր ջերմաստիճանների պայմաններում։

Միաժամանակ հիշեցնենք, որ գործող կարգավորումների համաձայն՝ նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը արգելվում է։ Նշված պահանջը վերաբերում է տրանսպորտային բոլոր միջոցներին և նպատակ ունի նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկը ձմեռային սեզոնին։

Oragir.News-ը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանի հետ զրույցում փորձեց պարզել, թե ինչպես է կարգավորվում անվադողերի հարցը մեծ և փոքր դասի ավտոբուսների պարագայում։

Նրա խոսքով՝ մեծ դասի ավտոբուսների դեպքում ձմեռային անվադողերի թեման տարիներ շարունակ շահարկվում է, սակայն տեխնիկական առումով նման պահանջ գոյություն չունի։

«Ձմեռային անվադողեր ունենում են միայն փոքր դասի միկրոավտոբուսները։ Մնացած բոլոր դեպքերում կիրառվում են համասեզոնային անվադողեր։ Մեծ դասի ավտոբուսների համար առանձին «ձմեռային անվադող» հասկացություն պարզապես չկա։ Սա ընդունված մոտեցում է նաև միջազգային պրակտիկայում»,– նշեց Գեղամ Ասատրյանը։

Նրա խոսքով՝ անցած ձմռանը այս հարցը բազմիցս բարձրաձայնվել է, այդ թվում՝ վթարային օրերին, և ներկայացվել են պաշտոնական պարզաբանումներ։

«Այս պահին, քանի դեռ ձյունը չի տեղացել, թեման ակտիվորեն քննարկվում է։ Երբ ձյունը գա, այս մասով արդեն խոսված կլինի, և գործընթացները կընթանան սահմանված կարգով»,– հավելեց նա։

Նա նաև նշեց, որ արդեն ստացվել են երեք խմբաքանակ նոր անվադողեր՝ համասեզոնային՝ մեծ դասի ավտոբուսների համար և ձմեռային՝ փոքր դասի տրանսպորտի համար։

Միաժամանակ՝ Oragir.News-ը կապ հաստատել Ներքին գործերի նախարարության հետ՝ պարզելու, թե մինչև այս պահը քանի՞ խախտում է գրանցվել ձմեռային անվադողերի պահանջի խախտման մասով, ինչպես նաև՝ ի՞նչ չափի վարչական տուգանք է նախատեսված այս պահանջը չկատարող վարորդների համար։

ՆԳՆ-ից Oragir.News-ին հայտնեցին, որ նշված հարցերի վերաբերյալ վիճակագրական տվյալները տրամադրվում են բացառապես գրավոր հարցման միջոցով։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»