Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 13:52 14-12-2025

Ինչպես է ավտոբուսը սլանում՝ ծխի հսկայական ամպ բաց թողնելով

Էս ինչքան տերև է վառում այս ավտոբուսը, այսպիսի գրառմամբ տեսանյութ է տարածել դերասան և երաժիշտ Գարիկ Պապոյանը՝ հումորով անդրադառնալով Երևանում օդի աղտոտվածությանը

Տեսանյութում երևում է, թե ինչպես է հասարակական տրանսպորտ հանդիսացող ավտոբուսը մեծ արագությամբ սլանում փողոցներով՝ հսկայական ծխի ամպ արձակելով:

Հիշեցնենք, որ մայրաքաղաք Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները վերջին շրջանում նորմայից մի քանի անգամ բարձր են, ինչը մտահոգության տեղիք է տալիս:

Տեսանյութը՝ այստեղ: