Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:32 10-12-2025

Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից

Ակբա բանկի կիբեռանվտանգության թիմը ArmSec 2025-ի շրջանակում ներկայացրել է
ցանցային սպառնալիքներից և զեղծարարություններից թվային միջավայրը պաշտպանելու իր
լուծումները։

Ակբա բանկի առաջարկած լուծումների շնորհիվ հնարավոր է մի քանի անգամ բարձրացնել
մոբայլ հավելվածների անվտանգության մակարդակը՝ պաշտպանելով դրանք նույնիսկ ամենատարածված
կիբեռհանցագործություններից։

«Շատ տարածված է զեղծարարության այն տեսակը, որով զեղծարարները զանգում են
հաճախորդին, ներկայանում օպերատորի անունից և վնասակիր ֆայլ ուղարկում։ Տվյալ լուծումը, որը
ներկայացնում է Ակբա բանկը, կարողանում է ավտոմատ կերպով հայտնաբերել և կանխարգելել տվյալ
ֆայլը, ինչպես նաև կանխել հետագա ֆինանսական զեղծարարություններն ու կորուստները»,- նշել է
Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմ լիդեր Տիգրան Ավանեսյանը։

«Այստեղ մեր նպատակն է ներկայացնել այն մեթոդները, որոնք կօգնեն այլ
կազմակերպություններին ևս կանխարգելել այն հարձակումները, որոնք տեղի են ունենում
մատակարարների շղթաների միջոցով։ Մեր գործընկերները կարող են վստահ լինել, որ նրանք
պաշտպանված են։ Մեր տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս, որպեսզի մենք կարողանանք
դիմագրավել ժամանակակից թվային հարձակումներին և մարտահրավերներին»,- նշել է Ակբա բանկի
կիբեռպատահարների հակազդման և կանխարգելման թիմ լիդեր Լևոն Իսաջանյանը։

«Արհեստական բանականությունը համակարգի համար շատ խնդիրներ է առաջացնում. հիմա
արհեստական բանականությունը կարողանում է շատ լավ ծրագրեր գրել, որոնք վնասում են
համակարգը։ Մեր թիմը մշտապես հետևում է տեխնոլոգիայի աճին ու զուգահեռ զարգացնում իր
պաշտպանության մեթոդները»,- նշել է Ակբա բանկի կիբեռանվտանգության պաշտպանողական թիմի
մասնագետ Արտյոմ Արսենյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
00:03 Լեոնիդ Կուչման հրաժարվել է լեհական Սպիտակ Արծվից՝ Զելենսկուն շքանշանից զրկելուց հետո
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
23:44 Վաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»

Ձեզ գուցե հետաքրքրի