Ներքին 10 ամիս առաջ - 15:30 09-12-2025

Մանկավարժականի ռեկտորը ներգրավված չի եղել ուսուցիչների ատեստավորման թեստերի վաճառքի մեջ

Oragir.News-ը նախօրեին «Մանկավարժականի ռեկտորը ներգրավված է եղել ուսուցիչների ատեստավորման թեստերի վաճառքի մեջ» վերտառությամբ հրապարակում էր կատարել՝ անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում այս ուսումնական տարվա ընթացքում ստեղծված խառնաշփոթին։

Հայտնել էինք, որ մանկավարժների կամավոր ատեստավորման թեստերը կլորիկ գումարով վաճառվել են և ուսուցիչների լայն շրջանակների համար հասանելի դարձել, ինչից հետո ԿԳՄՍՆ-ն ստիպված է եղել հետաձգել ատեստավորումը և նոր թեստեր կազմել։ Հենց այս պատճառով էլ նոր թեստերը հագեցած են եղել խայտառակ վրիպակներով և արդյունքում նման խառնաշփոթ է ստեղծվել։

Հղում անելով մեր աղբյուրներին՝ տեղեկացրել էինք, որ թեստերի վաճառքի գործընթացում ներգրավված է եղել նաև Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ով իր տեղակալի հետ միասին հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում։ Նշել էինք, որ գործի դրվագներից մեկը վերաբերում էր թեստերի վաճառքին, որի մասին առայժմ չի բարձրաձայնվում։

Հրապարակումից հետո Սրբուհի Գևորգյանի պաշտպան Ռոբերտ Խաչատրյանը կապ հաստատեց Oragir.News-ի խմբագրություն՝ տեղեկացնելով, որ իր վստահորդը ներգրավված չէ ուսուցիչների ատեստավորման թեստերը վաճառելու գործընթացում։ Պաշտպանի փոխանցմամբ՝ Սրբուհի Գևորգյանի գործի դրվագներից ոչ մեկը ատեստավորման թեստերի վաճառքին չի առնչվում։

Խաչատրյանը հավելեց, որ իր վստահորդի նկատմամբ դեռևս չկա դատարանի կողմից կայացված մեղադրական դատավճիռ, որը կապացուցեր նրա մեղավորությունը։


Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»