Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:58 08-12-2025

Մենք քրիստոնյա ենք, որովհետև Տրդատ Մեծ թագավորը առավոտյան վեր է կացել և հրովարտակ ստորագրել, ուրիշ պատճառ չկա. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Թե ինչու է մեր պետությունը մեր ինքնությունը»:

Ինչո՞ւ է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն ասում՝ մեր պետությունը մեր ինքնությունն է։ Հետևյալ պատճառով. եթե մենք հիմա խոսենք հայկական ինքնության մասին, ի՞նչ կհիշատակենք առաջին երեք բանը: Իմ կարծիքով մենք կհիշատակենք հայոց գրերը, քրիստոնեությունը, Հայ Առաքելական Եկեղեցին: Եթե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է մեր ինքնությունը, հայոց գրերը և քրիստոնեությունը, ինչու՞ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է։

Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը ներկայացնելիս:

«Ամբողջ խնդիրն այն է, որ այս երեք առանցքային ինքնության սյուները մենք ձեռք ենք բերել պետության շնորհիվ և պետական որոշումների արդյունքում։ Ինչո՞ւ ենք մենք քրիստոնյա, մենք քրիստոնյա ենք մի պարզ պատճառով, որովհետև Տրդատ Մեծ թագավորը առավոտյան վեր է կացել և հրովարտակ է ստորագրել, որ մենք այլևս քրիստոնյա ենք։ Ուրիշ պատճառ մեր քրիստոնյա լինելու, ես կազմակերպչականը նկատի ունեմ, չկա»,- նշել է նա:

Ավելին՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև
09:05 ՊՆ-ն ընդդեմ «Զինապահի». քանի զոհված ու անհետ կորած զինվոր է թաքցվել
23:13 Զինծառայող Ա. Հ.-ի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով. ՊՆ
11:27 ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին. Զելենսկի