Ներքին Միտք 10 ամիս առաջ - 18:11 08-12-2025

Այսօր մեր պետության ղեկավարն անձամբ է խախտում Սահմանադրությունն ու ստորադասում օրենքներն իր նեղ անձնական նպատակներին. Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը.

Այսօր մեր պետության ղեկավարն անձամբ է խախտում Սահմանադրությունն ու ստորադասում օրենքներն իր նեղ անձնական նպատակներին։

Ցավոք, այսօր ՀՀ-ում իշխանությանը հակադրվող, տարբերվող կարծիք արտահայտող քաղաքացին ուղիղ թիրախում կարող է հայտնվել իր հայացքների համար։ Սա տրամաբանորեն հակառակ է ժողովրդավարությանը ու իրավունքի գերակայությանը, մինչդեռ մեր քաղաքացիները հենց այդպիսի պետություն են ձգտում ունենալ։

Դրա հետ մեկտեղ՝ պետության ղեկավարը, որը խախտում է Սահմանադրությունը, չի կատարում հենց նույն Սահմանադրությամբ իր վրա դրված պարտավորությունները․ չէ՞ որ իրեն հարմար չէ, որ հանրային դաշտում հնչեն անվտանգության վերաբերյալ հարցեր։

Մենք ունենք իրավիճակ, երբ Իլհամ Ալիևը ամբողջ հայ ազգին պարզ ասում է՝ «վայրագ, թալանչի, քոչվոր ազգ եք»։ Ու ի՞նչ պատասխան Հայաստանից։ Ոչինչ։ Մի ձևական պատասխան էլ չկա՝ գոնե ազգի թասիբը կարողանա պահել։

Փոխարենը՝ կոշտ ու անթույլատրելի միջամտություն եկեղեցու ներքին գործերին, կանոնական կարգին, ինչը արգելված է հենց օրենքով։

Ընդ որում՝ հատկանշական է, թե որ երկրներում են նման երևույթներ գրանցվում. Հյուսիսային Կորեա կամ Էրիթրեա։

Իրավապահ համակարգը, որ պետության անվտանգության կարևորագույն հենասյուն է, դարձրել է գործիք իր անօրինական արարքների համար՝ հեղինակազրկելով այս կարևորագույն ծառայությունները։

Պետական շահի մասին մտածողը երբեք չէր խախտի օրենքը, Սահմանադրությունը, չէր լռի, երբ իր պետությանն ուղիղ սպառնում են, երբ հայտարարում են, որ հայոց պետությունը իբր կառուցվել է «ադրբեջանական հողերի վրա»։

Հայ Առաքելական Եկեղեցու իրական հետևորդը լրջորեն կխոցվեր, երբ այլ պետության հոգևոր ներկայացուցիչը ստեր տարածեր ու թիրախավորեր մեր եկեղեցին։ Բայց այդ հարցերը նրան չեն հուզում, նա զբաղված է վտանգավոր օրակարգերի գեներացմամբ, որոնք կոծկում են մեր իրական սպառնալիքները, բայց չեն վերացնում, լուծում չեն տալիս, զուտ քողարկում են։

Պետականամետությունը չի կարող արտահայտվել եկեղեցու վրա ճնշում գործադրելով, ուժեղ պետություն չի ստեղծվում ինստիտուտների նվաստացմամբ, միասնություն հնարավոր չէ նոր բաժանարար գծերի ստեղծմամբ։

Հայաստանն արժանի է այնպիսի պետության ու իշխանության, որը բավարար ուժեղ է, որպեսզի չպահանջի վերահսկել աղոթքը, և այնպիսի եկեղեցու, որը բավարար ազատ է, որպեսզի անկեղծորեն աղոթի իր պետության ու ժողովրդի բարեկեցության և խաղաղության համար։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ