Արտաքին 10 ամիս առաջ - 21:16 08-12-2025

Հունաստանը կոչ է արել Լիբիային չեղարկել Թուրքիայի հետ կնքած հուշագիրը

Լիբիայի Ներկայացուցիչների պալատը հրապարակել է փոխխոսնակ Միսբա Դումայի հայտարարությունը, որով նա արձագանքել է Հունաստանի խորհրդարանի խոսնակ Նիկիտա Միխայիլ Կակլամանիսի հայտարարություններին։

Միջանկյալ նշենք, որ Հունաստանը կոչ էր արել Լիբիայի Ներկայացուցիչների պալատին չհաստատել Թուրքիայի և Լիբիայի միջև 2019-ին կնքված ծովային իրավասության տարածքների սահմանազատման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև կոչ էր արել Լիբիային չեղարկել այդ հուշագիրը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Լիբիան լիովին ինքնիշխան պետություն է և մերժում է իր որոշումներին միջամտությունը կամ որևէ արտաքին կողմի կողմից քաղաքական կողմնորոշումների պարտադրում։

«Պետության կողմից կնքված համաձայնագրերը միջազգային իրավունքին և նորմերին ենթակա ինքնիշխան որոշումներ են, և ոչ մի երկիր իրավունք չունի Լիբիային հրամայել վավերացնել կամ չեղյալ համարել դրանք», -նշվում է հայտարարության մեջ։

Կոչ է արվել հունական կողմին զսպվածություն ցուցաբերել, հարգել Լիբիայի ինքնիշխանությունը և դադարեցնել Լիբիայի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի