Ներքին 10 ամիս առաջ - 18:09 05-12-2025

Դատախազությունը պահանջում է լուծել ՀՀ նախագահի նախկին օգնականի մոր հետ կնքած պայմանագիրը

Դատախազությունը ՀՀ նախագահի նախկին օգնական, Սահմանադրական դատարանի նախկին գլխավոր քարտուղար Նորայր Փանոսյանի մոր անվամբ հաշվառված հողամասի պայմանագիրը լուծելու միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 600 քմ մակերեսով հողամասը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու տարածքում։ Պայմանագիրը կնքվել է 2006 թվականի դեկտեմբերի 5-ին։

«Գեղարքունիքի մարզի դատախազությունը ուսումնասիրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Նորայր Փանոսյանի մոր միջև կնքված «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» պայմանագիրն ու կից փաստաթղթերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառուցապատման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող հողամասը, որը մինչև 2031 թվականը տրամադրվել է Հ.Ս.-ին, չի օգտագործվում ըստ պայմանագրում նշված նպատակային նշանակության:

Ուսումնասիրության արդյունքներով հայտնաբերված խախտումների հիմքով՝ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե: Հակակոռուպցիոն կոմիտեում 2025 թվականի նոյեմբերի 28-ին քրեական վարույթ է նախաձեռնվել պաշտոնեական հանցագործության հատկանիշներով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին