Ներքին Ավելին Տեսանյութ 7 ամիս առաջ - 17:51 05-12-2025

Ոտքերը 42 համար են, տգեղ է. ինչո՞ւ է բարկացել բլոգեր Էվիկը

Բլոգեր Էվելինա Խանոյանը՝ Էվիկը, հոլովակ է հրապարակել, որտեղ խոսել է իր հասցեին ստացվող քննադատությունների մասին։ Նա նշել է, որ ամենաշատ բացասական մեկնաբանությունները գալիս են այն ժամանակ, երբ նա հրապարակում է նկարներ նշանածի հետ։

Բլոգերը նշել է, որ տղա և աղջիկ հետևորդները տարբեր կերպ են մոտենում։ Աղջիկները հաճախ գրում են իր արտաքինի մասին՝ նշելով, որ «տգեղ է» կամ «ոտքերը 42 համար են», սակայն նա ասել է, որ նման մեկնաբանություններն իր վրա չեն ազդում, քանի որ իրականում իր արտաքինը նորմալ է համարում։ Տղաներն էլ հաճախ հարցնում են, թե ինչու է ընկերություն անում օտարերկրացու հետ։

Տեսանյութը՝ այստեղ