Ուղիղ եթեր
Օրակարգ 7 ամիս առաջ - 20:00 04-12-2025

Օրակարգ․ ՔՊ-ականները խոստովանեցին, որ իրենք հայհոյախոս կեղտաբերաններ են․ Կարինե Նալչաջյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը հոգեբան Կարինե Նալչաջյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Կարինե Նալչաջյանի հետ զրուցել ենք ՔՊ-ի ընդունած «Էթիկայի կանոնագրքի», դրա դրույթները չխախտելու հավանականության, Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի, մի խումբ հոգևորականների կողմից Վեհափառին ներկայացված հրաժարականի պահանջի, նրանց գործողությունների շարժառիթների, Արցախի թեմի առաջնորդի ներգրավվածության, ներհասարակական համերաշխությունը վերականգնելու անհրաժեշտության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Կարինե Նալչաջյանը նկատում է՝ ՔՊ-ականները խոստովանեցին, որ իրենք հայհոյախոս կեղտաբերաններ են։ «Այս ու՞ր է ասել մեր պետությունը, որ պետության ղեկավարները, փաստորեն, հա, այդ առաջին շարքերում գտնվողները, ըստ էության ընդունում են, որ իրենք հայհոյախոսներ, զազրախոսներ են, հա, կեղտաբերաններ են այսպես ասած, և մի գեղեցիկ օր մեզ բոլորիս խոստանում են, որ իրենք իրենց բերաններն այսպես ասած մաքուր կպահեն սրանից հետո։ Հիմա հավատա՞լ, թե չհավատա՞լ. գիտեք ինչ, այսօր ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում արդեն նախընտրական տրամաբանության մեջ: Մենք սա նույնպես, իմ կարծիքով, պետք է դիտարկենք՝ ահա այս քայլը իրենց կողմից, հա, որ մեզ էդքան խնայելու են, հա, խոսք են տալիս, սա նույնպես պետք է դիտարկել նախընտրական տրամաբանության մեջ»,- ասաց նա՝ ողջամիտ կասկած հայտնելով, որ հայհոյախոս մարդիկ կարող են հետևել իրենց իսկ ընդունած որոշմանը և չհայհոյել։

Հոգեբանը ընդգծեց նաև, որ ազգադավ իշխանության կողքին միայն հայրենադավ հոգեվորականներն են կանգնած։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան