Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:55 23-01-2023

Մենք ենք մեղավոր․ թույլ ենք տվել, որ իրենց ազդեցիկ կին զգան․ Կարինե Նալչաջյան

«Մենք ենք մեղավոր, թույլ ենք տվել, որ Աննա Հոկաբյանն ու Անահիտ Ավանեսյանն իրենց ազդեցիկ կին զգան։ Ես այդ կանանց դեմքին նույնիսկ վիշտ չտեսա»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով վարչապետի կին Աննա Հակոբյանի և Առողջապահության նախարար Անահիտ Ավանսյանի ԻԻՀ-ում «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին մասնակցությանը։

Նալչաջյանի խոսքով՝ օրեր առաջ Վարդենիսի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո նման անտարբեր պահվածքը միտումնավոր է արվում՝ ցույց տալու համար, որ իրենք բացարձակապես մեղքի զգացում չունեն, իսկ Եռաբլուր այցելությունները կրում են ցուցադրական բնույթ։

«Բարոյական տեսանկյունից իրենք շատ լուրջ խնդիրներ ունեն, և պետք էլ չէ նրանցից սպասել, որ նրանք կայցելեն զոհվածների ընտանիքներին։ Իրենց մեղքով Արցախն ընկավ հումանրտար աղետի մեջ, հարյուրավոր, հազարավոր զոհեր ունեցանք և դեռ ունենում ենք, իսկ իրենք իրենց ոչ մի օր չզրկեցին շքեղ կյանքով ապրելու վայելքներից»,-ասաց նա։

Ըստ հոգեբանի՝ եթե ինչ-որ բան համակարգում խախտվում է, նույնիսկ բնության մեջ ապա իգական կեսը միշտ սկսում է ակտիվանալ և կայունություն է սկսում ապահովել․

«Աննա Հակոբյանի դեպքում հակառակն է, նա ավելի շատ զբաղված է խառնակչությամբ, և կարելի է վստահ ասել, որ նրա համակարգի հետ ինչ-որ բան այն չէ։ Նրա կեցվածքի մարդիկ ինքնասիրահարվածներն են և իրենց կարևոր են զգում։ Եվ եկեք խոստովանենք, որ ինչ-որ իմաստով մենք այնպիսի պայմաններ ստեղծեցինք, որ իրենից ոչինչ չներկայացնող, կյանքում ոչ մի լավ բան չարած մարդու տեսակը սկսեց իրեն կարևոր համարել»,-նշեց Նալչաջյանը։

Անդրադառնալով համագումարը՝ Հայաստանում անցկացնելու վերաբերյալ Աննա Հակոբյանի հրավերին՝ հոգեբանն ասաց, որ իշխանականները հատել են թույլատրելի սահմանը․ «Բոլոր կարմիր գծերը հատել են։ Հայաստանը դարձրել են իրենց «բոստանը», ինչ ուզում՝ անում են։ Քանի դեռ այս հասարակությունը կուլ է տալիս իշխանության բոլոր տեսակի հարվածները, նրանք էլ անում են այն ինչ անում են։ Հույս ունեմ, որ ինչ-որ բան կփոխվի, որ պոռթկումներ կլինեն, որովհետև այսպես մասայականորեն, բոլոր իմաստներով, ոչնչացնում են հային, Հայաստանն ու Արցախը»։