Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:30 01-12-2025

Վեհափառը պիտի կարգալույծ անի ուրացող եպիսկոպոսներին, հատկապես Նավասարդ Կճոյանին․ հարցում

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ: Նրանց թվում են Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Այս հանդիպումից հետո շատերի կարծիքով Վեհափառը պետք է կարգալույծ հռչակի այս եպիսկոպոսներին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Պե՞տք է Վեհափառը կարգալույծ անի Նավասարդ Կճոյանին և մյուս ուրացող եպիսկոպոսներին»։

Հարցվածների մի մասը դրական պատասան տվեց, որոշներն էլ ասացին,որ աններելի եկեղեցու դեմ դուրս գալը։

«Եկեղեցին մնում ա մեր եկեղեցին, նրանց թող անի »,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իրական քրիստոնյաները Վեհափառի կոողքին են։ «Եթե իմ կարծիքն ինչ-որ նշանակություն ունի, կարծում եմ այո, հատկապես Նավասարդ Կճոյանին։ Նրա անվան շուրջ բավական սկանդալային հոդվածներ են եղել դեռևս վաղուց։ Եվ ընդհանրապես գտնում եմ մեղա-մեղա Վեհափառին ինչ-որ բան ասելը մեղք է, բայց գտնում եմ, որ Վեհափառը պետք է ավելի գործուն միջոցների դիմի։ Մենք բոլոր կարգին հայ հավատացյալները, քրիստոնյաները Վեհափառի կողքին ամուր կանգնած ենք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ եկեղեցու դեմ ցանկացած արշավ անթույլատրելի է։ «Այսօր մենք տեսնում ենք, որ եկեղեցու դեմ բազմաթիվ արավներ են կազմակրպվում իշխանության կողմից և իմ կարծիքով դա սխալ է, ոորովհետև առաջին հերթի պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ երկար տարիներ երբ Հայաստանը պետականություն չի ունեցել եկեղեցին է կանգնած եղել պետությա գլխին։ Այդ իսսկ պատճառով եկեղեցու դեմ ցանկացած արշավ անթույլատրելի ա»,- ասաց նա։

«Այո, իհարկե, կուզեմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան