Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 12:25 01-12-2025

Պարզվեց՝ այդ արգելքի տակ գտնվում եմ միայն ես․ նախաքննական գաղտնիքը հայտնվել է 3-րդ և 4-րդ անձանց ձեռքում

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական վարույթի հոդվածը սխալ է, ավելին՝ իրեն վերագրվող ձայնագրությունների փորձաքննության օրինական ընթացքը խախտված է։ Նա հիշեցրեց, որ այդ ձայնագրությունների սկզբնաղբյուրը մինչ օրս հայտնի չէ. այն անտեր է։

«Քննչականին ասել եմ, որ այս գործը, եթե հարուցում եք, պետք է հարուցեք ոչ թե իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հիմքով, այլ իմ նկատմամբ թշնամանք և ատելություն սերմանելու հիմքով, քանի որ իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտված չէ։ Խախտված չէ նաև իմ ընտանիքի որևէ մեկի անձնական կյանքի գաղտնիությունը, դուք պետք է գտնեք այն անձին, որը հորինել և տարածել է այդ տեսագրությունը»,– ասաց Արշակ սրբազանը։

Նրա խոսքով` վարույթի շրջանակում հարցաքննվել է նաև իր ազգական` քեռու կինը։

Նա պատմեց, որ երբ հրավիրվել է Քննչական կոմիտե, իրեն ասել են, թե կան նախաքննական գաղտնիքներ, որոնք ինքը պարտավոր է չբացահայտել։

«Ասացի՝ շատ լավ, իսկ այդ արգելքը վերաբերվում է միայն ի՞նձ, թե՞ նաև ձեզ։ Պարզվեց, այդ արգելքի տակ գտնվում եմ միայն ես։ Ստացվում է մի դարպասով ֆուտբոլ։ Ինչ-որ մարդիկ իմ ձեռքերը կապում են և որոշները փորձում են հարվածել։ Եվ հանկարծ պարզվում է, որ այդ նախաքննական գաղտնիքը կարող է հայտնվել երրորդ և չորրորդ անձանց ձեռքը»։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին