Միտք Ներքին 3 տարի առաջ - 12:22 14-02-2023

Փաստաբաններին ծեծած ռեժիմը շուտով հայտնվելու է այդ որդնած դատական համակարգի ձեռքում․ Սոս Հակոբյան

Վատ շենքեր կառուցողները մնում են իրենց կառուցած անորակ շենքների փլատակների տակ... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։

«Սա, թերևս չոր իրականություն է, թե ուղղակի իմաստով (օրինակներ՝ Հայաստան 1988թ., Թուրքիա և Սիրիա 2023թ.), թե անուղղակի իմաստով։

Հետևաբար, Մարդու իրավունքների պաշտպանի աթոռը անապատացրած, դատավորներին բռով պաշտոնազրկած և հետապդնած, փաստաբաններին ծեծած ռեժիմը շուտով հայտնվելու է այդ որդնած դատական համակարգի ձեռքում, երբ որևէ բարձրակարգ փաստաբան չի ուզենալու նեցուկ լինել, պաշտպանել դատաիրավական համակարգը քանդած և փոխարենը հողե տնակներ կառուցած նախկին իշխանավորներին, ոստիկանապետերին, նախարարներին, գլխավոր դատախազներին։

Ոճրագործների կեղտոտ ձեռնոցի դեր խաղացող տարատեսակ քննիչների, ոստիկանների, օպերլիազորների մասին չեմ էլ խոսում. դուք ոչ միայն մնալու եք համակարգի փլատակների տակ՝ ձեր մասին ոչ մեկ ոչինչ չի հիշելու, բացի ձեր ժառանգներից, որոնք ամաչելու են ու գլուխ են խոնարհելու իրենց ամբողջ կյանքում, զուտ այն պատճառով, որ իրենց հայրը անպատվաբեր դարձած աշխատանք է ունեցել ոստիկանի կամ քննիչի կարգավիճակով։

Զավեշտալին նա է, որ այս պահին փաստաբաններն են, որ փորձում են անել այնպես, որ քննիչի և ոստիկանի պաշտոնը բծավոր տիֆի պես ատելի և եղկելի կարգավիճակ չդառնա, որ էդ քննիչները վաղը հնարավորություն ունենան ակնկալել, որ համակարգը իրենց սխալի դեպքում, ոչ թե կխժռի իրենց նողկալի մնացուկները, այլ կպաշտպանի նրանց նման փուչ և դատարկ էություն ունեցող քննիչ-ոստիկաններից»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան